Գլխավոր էջ Նորություններ Որո՞նք են օրգանիզմում օմեգա-3 ճարպաթթուների դեֆիցիտի մասին հուշող ամենաակնհայտ ախտանշանները

Որո՞նք են օրգանիզմում օմեգա-3 ճարպաթթուների դեֆիցիտի մասին հուշող ամենաակնհայտ ախտանշանները

880
0

Օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուները շատ կարևոր են օրգանիզմի ճիշտ աշխատանքի համար, ուստի դրանց դեֆիցիտն օրգանիզմում կարող է բավական տհաճ հետևանքներ ունենալ։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ժամանակին նկատել խանգարումն ու միջոցներ ձեռնարկել դրանից ազատվելու համար, ուստի բժիշկ-ներզատաբար Անաստասիա Մուժչինինան նշել է այն ախտանշանները, որոնք կհուշեն օրգանիզմում այս կարևոր ճարպաթթուների դեֆիցիտի մասին։

Մասնագետի խոսքով՝ օմեգա-3 ճարպաթթուների դեֆիցիտի մասին առաջին հերթին նախազգուշացնում է մազերի վիճակի վատթարացումը՝ դրանց խամրածությունը, փխրունությունն ու անգամ մազաթափությունը։ Բացի այդ, այս խնդրի մասին կարող են հուշել նաև չափազանց թույլ եղունգներն ու մաշկի անբնական չորությունը։

Ինչպես նշում է բժիշկը, եթե եղունգները փշրվում են կամ շերտազատվում, ապա դրանք ունեն օմեգա-3 ճարպաթթուների կարիք։ Բացի այդ, այս տարրերն անհրաժեշտ են նաև մաշկի խոնավության պահպանման համար, ինչով էլ բացատրվում է դրանց դեֆիցիտի դեպքում մաշկի չորությունը։

Ճարպաթթուների պակասի մասին կարող են հուշել նաև ցրվածությունը, գերհոգնածությունն ու կենտրոնանալու անկարողությունը։ Բացի այդ, չի կարելի անուշադրության մատնել նաև քնի որակի վատթարացումն ու հոդացավերը։

«Այն մարդիկ, որոնց օրգանիզմում չկա օմեգա-3 ճարպաթթուների դեֆիցիտ, ավելի լավ են քնում և հազվադեպ են գանգատվում հոդերի հետ կապված խնդիրներից», -նշում է մասնագետը։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ