Գլխավոր էջ Medmedia TV Թորոսյանը «Դոկտոր մահն է», մանյակի տեսք ունի․ Ա․ Հարությունյան

Թորոսյանը «Դոկտոր մահն է», մանյակի տեսք ունի․ Ա․ Հարությունյան

1876
0

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի գնահատականներով՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ռազմավարությունը մեր երկրում տապալված է, որի արդյունքում օրական 10-ից ավելի մահեր ենք ունենում․

«Ո՞վ է պատասխան տալու օրական այս մահերի համար, չէ՞ որ ամեն մի ընտանիքում մեծ դժբախտություն է այս ամենը։ Ոչինչ չի արվում, ընդհակառակը վարակակիրների թիվը հազարների է հասել, բայց առայսօր ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել»,-նշեց նա ու ասաց, թե այս մարդկանց ընտանիքները պատասխան են պահանջելու պատկան մարմիններից։ «Արսեն Թորոսյան դու փրկություն չունես»,-նշեց նա։

Իսկ հոգեբան Միրհդատ Մադաթյանի հավաստմամբ՝ մարդկանց պարտադրում են դիմակ կրել, սակայն ոչ ոք չի մտածում, մարդկանց դիմակով ապահովելու մասին։

«Եթե պահանջում են դիմակ կրել, ապա պետք է պատրաստ լինեն նաև մարդկանց այդ դիմակներով ապահովել»,-հավելեց հոգեբանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ