Գլխավոր էջ Medmedia TV Թորոսյանն արդեն բաց տեքստով է խոսում․․․

Թորոսյանն արդեն բաց տեքստով է խոսում․․․

1729
0

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը Medmedia.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում կորոնավիրուսի համավարակի դեմ տարվող պայքարը, նշել է, որ ինքը պայքար չի տեսնում այս հարցում․

« Համավարակի դեմ պայքար որտե՞ղ եք տեսել։ Այս ամենը սկսվեց սահմանադրական փոփոխությունների ֆոնի վրա, որովհետև այդ պահին համավարակը օգնող միջոց էր։ Կամ այս դիմակահանդեսը, ի՞նչ է սա, ամբողջ աշխարհում այլևս դիմակներ չեն կրում, բայց մեր ժողովուրդը խեղդվում է»։

Իսագուլյանը անդրադարձավ նաև պատվաստումներին, նշելով, որ մեր ժողովուրդը պատվաստանյութերի փորձարկման միջոց է դառնալու։

« Արսեն Թորոսյանը բաց տեքստով է խոսում, ասում է, որ մարդկանց վրա փորձարկումներ են արվելու, բերելու են պատվաստանյութերի խմբաքանակ ու առաջին փորձարկումներն էլ անելու են մեր քաղաքացիների վրա»,-նշեց նա ու ասաց, թե աշխարհում դարձել ենք առաջատար, այնինչ, ճիշտ ռազմավարության պարագայում կարող էինք վարակակիրներ չունենալ։

«Կորոնավիրուսի բոլոր զոհերը իշխանության ներկայացուցիչների վզին են մնալու»,-նշել է նա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ