Գլխավոր էջ Գլխավոր 12 սկզբունք դաստիարակված երեխա ունենալու համար

12 սկզբունք դաստիարակված երեխա ունենալու համար

1133
0

Հաճախ ծնողները ծայրահեղ սիրով ու գերհոգատարությամբ ճնշում են երեխաներին, նույնիսկ՝ հոգնեցնում: MedMedia.am-ի հետ զրույցում հոգեբան Աննա Բադալյանի հետ քննարկել է կարևոր սկզբունքներ, որոնք կօգնեն ճիշտ դաստիարակություն տալ երեխային:
«Հայտնի հոգեբան Շալվա Ամոնաշվիլին բալիկին առավել գրագետ և դաստիարակաված մեծացնելու 12 սկզբունք է առանձնացնում»,-ասաց մասնագետն ու շեշտադրեց դրանք.

1. Երեխաներն առաջին իսկ օրվանից իրենց մեջ միայն բարություն են կրում: Երեխան չար չէ, պարզապես նա շատ շուտ է յուրացնում վատ սովորությունները:
2. Հարազատների սերը չպետք է ճնշի երեխային: Հարկավոր է համատեղել սիրո քնքնշությունն ու պարտքի խստությունը:
3. Ճիշտ դաստիարակությունը տալիս է կրթության հնարավորություն: Դաստիարակությունը կարող է համարվել լիարժեք, եթե իր հիմքում կրում է հոգևորի և բարոյականի վեհությունն ու գրավչությունը, ուստի հարկավոր է երեխաների հետ խոսել հոգևորի մասին:
4. Յուրաքանչյուր երեխա իր բնավորությունն ունի և շատ կարևոր է դա ժամանակին տեսնելը, քանի որ բնավորության առանձին գծերի ետևում հնարավոր թաքնված է իրական պարգև: Այդ հնարավորությունը բաց թողնելու դեպքում շատ դժվար կլինի լրացնել այդ բացն ավել մեծ տարիքում:
5. Երեխան ամեն ինչ կարող է: Դրա համար պետք չէ նրան արգելել որևէ բան անել: Փոխարենը կարելի է կենտրոնացնել նրա ուշադրությունն ավելի գրավիչ ու օգտակար բանի վրա:
6. Հիմնական տեղեկատվությունը երեխան ստանում է մինչև 5 տարեկանը, իսկ 7 տարեկանից հետո արդեն շատ բան կարելի է կորած համարել:
7. Երեխաների դաստիարակության մեջ չպետք է տեղ գտնեն սուտը, կոպտությունն ու ծաղրանքը:
8. Երեխաներին հարկավոր է իրենց ուժերի ներածին չափով ներգրավել մեծահասակների աշխատանքին: Նրանք սիրում են «աշխատել, ինչպես մեծերը»:
9. Փոքրիկներին հարկավոր է սովորեցնել դրականը փնտրել ամեն վայրկյան:
10. Երեխաներին պետք է սովորեցնել ուշադիր լինել: Դաստիարակության մեջ առաջնահերթը գեղեցկությունն ընկալելու կարողությունն է, ուստի երեխային հարկավոր է սովորեցնել գեղեցիկը տեսնել ու լսել:
11. Կոպտությունը ստորացնում է մարդուն, հետևաբար հարկավոր է բոլոր ջանքերը գործադրել դաժանությունն ու կոպտությունն արմատախիլ անելու համար: Երեխաները դաժան չեն, մինչև չեն բախվում իրենց հանդեպ ցուցաբերված առաջին դաժանությանը:
12. Սովորեք լինել համբերատար առանց ձևականությունների ու թողտվության:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ