Գլխավոր էջ Գլխավոր 12 խորհուրդ մաշկաբանից, առավել առողջ մազեր ունենալու համար

12 խորհուրդ մաշկաբանից, առավել առողջ մազեր ունենալու համար

1439
0

Խնամված, փարթամ, երկար և առողջ մազերը յուրաքանչյուր կնոջ առավել շքեղ և ներկայանալի են դարձնում: Սական բոլորի նկատմամբ չէ, որ բնությունը «շռայլ» է լինում: Միաժամանակ մասնագետները գտնում են, որ միայն բնության տվածը բավական չէ երազած վաքրսեր ունենալու համար: Շատ կարևոր է նաև գրագետ խնամքը: Հենց այս մասին MedMedia.am-ը զրուցել է «ՄԱԼԵՏՏԻ» էսթետիկ բժշկության կենտրոնի մաշկաբան Ծովինար Վարդանյանի հետ: Բժշկուհին առանձնացրեց հետևյալ սկզբունքները, որոնց հետևելով մազերի որակի լավացումն ակնհայտ կլինի:

1. Սանրեք մազերը մինչև լվանալը: Լվանալուց հետո մի սանրեք մազերը շատ թաց վիճակում: Թաց ժամանակ դրանց ձգելը կարող է վնաս հասցնել:
2. Օգտագործեք փայտից սանր, այն քիչ տրավմատիկ է:
3. Սանրեք մազերը, ոչ հաճախ քան օրը 2 անգամ: Սանրել սկսեք ծայրերից
4. Մազերը լվացեք ոչ շատ տաք ջրով, իսկ վերջում գլուխը կախեք առաջ և սառը ջուր լցրեք մազերին: Լվացեք մազերը 2-3 օրը մեկ, ցանկալի չէ ավելի հաճախ
5. Եթե ունեք զգայուն գլխամաշկ, շամպուն ընտրելիս ուշադրություն դարձրեք դրանցում սուլֆատների բացակայությանը
6. Պարբերեբար մայոնեզը օգտագործեք, որպես դիմակ: Այն պարունակում է մազերի համար շատ օգտակար բաղադրիչներ
7. Մազերը սրբիչով չորացնելիս, մի տրորեք դրանք, չորացրեք նրբորեն, քանզի դա վնաս է հասցնում մազի կառուցվածքին
8. Հնարավորինս խուսափեք մազերը ուղղեցնող արդուկների օգտագործումից
9. Մի մոռացեք մազերի ծայրերը թարմացնելու մասին (բայց ոչ պոկելով, ինչպես շատերն են սիրում)
10. Օգտագործեք սննդամթերք, որը պարունակում է OMEGA-3, Zn, vit A, C, որոնք շատ օգտակար են մազերի համար
11. Գլխամաշկի և մազերի խնդիրների դեպքում դիմեք բժիշկ-մաշկաբանի և մի զբաղվեք ինքնաբուժությամբ
12. Ամենկարևորը, մի մոռացեք սիրել և փայփայել ձեր մազերը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ