Գլխավոր էջ Medmedia TV Դստերը կորցրած կինը 7 տարի դատական քաշքշուքների մեջ է

Դստերը կորցրած կինը 7 տարի դատական քաշքշուքների մեջ է

61644
0

Արդեն 20 տարի իր դստերը կորցրած Սուզաննան նշում է, որ 7 տարի շարունակ պայքարում է երեխային գտնելու համար, բայց դատախազների ու քննիչների միջնորդությամբ նա հետքի վրա չի կանգնում, իսկ դստերը գտնելու ցանկությունը այդպես էլ մնում է հեռավոր երազանք։ «Էլ ուժ չունեմ, բայց մեղավորներին բացահայտելու եմ․․․»,-նշում է զավակին կորցրած մայրը։

15 տարեկանում Սուզաննան ծննդաբերում է ու ինչպես նա է նշում, Ռազմիկ Աբրահամյանը հորդորում է փաստաթղթերում նշել 20 տարեկան, չնայած, որ դատական նիստերի ժամանակ Աբրահամյանը հերքել էր այս տեղեկատվությունը։ Դեռեւս 7 տարի առաջ կարճված քրեական գործի նյութերի համաձայն, Սուզաննան, որպես վկա, նախաքննության մարմնին հայտնել էր, որ լինելով անչափահաս, բժշկական հաստատություններում հաշվառվման չի վերցվել։ Սակայն իր ձայնը լսելի չէ դատական ատյաններում։ Փաստաբան Մարատ Կոստանյանը ևս հարցադրում է, մինչև ե՞րբ են հետաձգելու նիստերը կամ կարճելու գործերը։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ