Գլխավոր էջ Գլխավոր ԱՄՆ-ում Covid-19-ից մահվան դեպքերը գերազանցել են 150 հազարը

ԱՄՆ-ում Covid-19-ից մահվան դեպքերը գերազանցել են 150 հազարը

609
0

Վերջին մի քանի օրերի ընթացքում ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահվան դեպքերը զգալիորեն աճել են:

CNN-ի փոխանցմամբ՝ երկրում մահվան առաջին դեպքն արձանագրվել է փետրվարի 29-ին: Դրանից 54 օր անց այդ թիվը հասավ 50 հազարի, ևս 34 օր անց՝ մայիսի 27-ին 100 հազարի, իսկ հուլիսի 30-ին՝ արդեն 150 հազարի:

Երկրի 29 նահանգներում օրական մահերի թիվն առնվազն 10 %-ով ավելի բարձր է եղել անցյալ շաբաթվա համեմատությամբ:

Բժշկական ոլորտի մասնագետները նախազգուշացրել են, որ այս թիվը կարող է կտրուկ աճել, եթե Միացյալ Նահանգները չկարողանա համավարակը վերահսկողության տակ առնել:

Վարակաբաններն ասում են, որ երկիրը բեկումնային կետում է գտնվում: Միևնույն ժամանակ քննարկումներ են ընթանում՝ ինչպես բացել դպրոցները կամ արդյոք արժե՞ դրանք բացել, թե՞ ոչ:

ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին ասել է, որ ԱՄՆ-ում դեպքերի թիվը սկսել է աճել գարնան վերջին, երբ բիզնեսները բացվել են, սոցիալական հեռավորության կանոնների պահպանումը՝ մեղմացվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ