Գլխավոր էջ Գլխավոր Վրաստանում գրանցվել է վարակման 5 նոր դեպք

Վրաստանում գրանցվել է վարակման 5 նոր դեպք

339
0

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք, ևս 6 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 1 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1160 դեպք, վարակվածներից 935-ն առողջացել է, 17-ը` մահացել:

6489 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 337 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 17 195 462 է, մահացել է 670 317 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ