Գլխավոր էջ Գլխավոր Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 17 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 17 միլիոնը

558
0

 

Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 17 միլիոնը, դեպքերի կեսը բաժինը է հասնում երեք երկրի՝ ԱՄՆ-ին, Բրազիլիային և Հնդկաստանին, այս մասին հայտնի է դառնում Worldometers.info առցանց թարմացվող կայքից։

Հայտնաբերված 17 միլիոն վարակման դեպքից 4,5 միլիոնը գրանցվել է ԱՄՆ-ում, 2,5 միլիոնը՝ Բրազիլիայում, 1,5 միլիոնը՝ Հնդկաստանում։

Վարակման ամենաշատ դեպքեր ունեցող երկրների տասնյակում են նաև Ռուսաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Մեքսիկան, Պերուն, Չիլին, Իսպանիան և Մեծ Բրիտանիան։

Հիվանդությունից համավարակի սկզբից ապաքինվել է 10,7 միլիոն մարդ, մահացել՝ ավելի քան 670 000-ը, շարունակում է հիվանդ լինել 5,8 միլիոնը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ