Գլխավոր էջ Գլխավոր Ուկրաինայում կորոնավիրուսի կրկնավարակ է հայտնաբերվել

Ուկրաինայում կորոնավիրուսի կրկնավարակ է հայտնաբերվել

341
0

Ուկրաինայի Տերնոպոլյան մարզի բնակիչը երրորդ անգամ կորոնավիրուսով է վարակվել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է մարզի աշխատակազմի առողջապահական վարչության ղեկավար Վլադիմիր Բոգայչուկը:

«Հիվանդ ունենք, որը երրորդ անգամ է վարակվել: Պետք է հասկանանք, որ կորոնավիրուսով վարակված-ապաքինված լինելը որևէ մեկից կրկնավարակումից չի երաշխավորում»,- ասել է պաշտոնյան:

Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ երկրում մինչ այժմ կորոնավիրուսով վարակման 67 597 դեպք է գրանցվել, 1650 մարդ մահացել է, 37 394-ը՝ ապաքինվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ