Գլխավոր էջ Գլխավոր Քաթարում անհրաժեշտ են համարում բնակչության զանգվածային թեստավորում իրականացնել

Քաթարում անհրաժեշտ են համարում բնակչության զանգվածային թեստավորում իրականացնել

326
0

Կորոնավիրուսով վարակման դեպքերի վաղ հայտնաբերման, վարակի տարածումից և մահվան հնարավոր ելքերից զգուշանալու նպատակով անհրաժեշտ է ընտրանքային եղանակավոր զանգվածաբար թեստավորում իրականացնել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Քաթարի կրթության և գիտության աջակցման հիմնադրամին առընթեր Համադա բեն Խալիֆի անվան համալսարանի պրոֆեսոր Դինդիալ Ռամոտարը:

«Զանգվածային թեստավորումն անհրաժեշտ է շարունակել, ինչը թույլ կտա նվազեցնել մահվան դեպքերն ու առավել արդյունավետ պայքար մղել վարակի տարածման դեմ»,- հայտարարել է պրոֆեսորը:

Նա կասկածի տակ է դրել տվյալները, ըստ որոնց՝ թեստերի շուրջ 20%-ը կեղծ բացասական պատասխան են ցույց տալիս:

«Չկա որևէ ապացույց, որ թեստերի 20%-ի արդյունքները կեղծ բացասական են, բայց եթե անգամ կա նման բան, ապա ավելի լավ է կրկնակի թեստավորում իրականացնել՝ այդ մեթոդներ համակցելով»,- նշել է Ռամոտարը:

Գիտնականը շեշտել է, որ համավարակի սկզբում արաբական տարածաշրջանում վարակման դեպքերի առաջատար երկրներից մեկը համարվող Քաթարի իշխանություններին հակահամաճարակային սահմանափակումների միջոցով հաջողվեց էապես նվազեցնել վարակման դեպքերը, իսկ կիրառված սահմանափակումներից են եղել բժշկական դիմակներ կրելու, սոցիալական հեռավորություն պահելու և ջերմաչափման պահանջները:

Օքսֆորդի համալսարանի հետազոտություններից մեկի համաձայն՝ արաբական երկրներից Բահրեյնը և Քաթարը վարակման դեպքերի թվով առաջատարներից են տարածաշրջանում, քանի որ կարողացել են թվով փոքր բնակչության մեծ մասին թեստավորել, որի բերումով էլ համեմատաբար վարակման ավելի մեծ թվեր են արձանագրվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ