Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ռուսաստանում կորոնավիրուսային վիճակը հանդարտվում է․ Պուտին

Ռուսաստանում կորոնավիրուսային վիճակը հանդարտվում է․ Պուտին

617
0

Կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը Ռուսաստանում հանդարտվում, հանգստանում է։ Բայց այդ իրավիճակը կարող է փոփոխվել ցանկացած ուղղությամբ։ Այս մասին համաճարակային իրավիճակի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Գազետան»։

Նա նշել է, որ երկրի ոչ բոլոր տարածաշրջաններում է հաջողվել իրավիճակը կայունացնել, սակայն երկրի ամբողջական իրավիճակի գնահատմամբ՝ Պուտինը հայտարարել է, որ կայունացում է տեսնում։ Նախագահը կոչ է արել ստեղծված իրավիճակում հզորացնել առողջապահական կարողությունները՝ վարակման աճի դեպքում կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու համար։

Ինչ վերաբերում է սահմանափակումները հանելուն, նա նշել է, որ առայժմ վաղ է այդ մասին խոսելու համար։ Պուտինի խոսքերով՝ դա պետք է անել շատ զգուշորեն, որպեսզի չլինի վարակի տարածման երկրորդ փուլ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ