Գլխավոր էջ Uncategorized Ինչպե՞ս ճիշտ ընդունել հակաբիոտիկները

Ինչպե՞ս ճիշտ ընդունել հակաբիոտիկները

3464
0

Ըստ բժիշկների՝ հակաբիոտիկները բուժում են բակտերիալ վարակները: Սակայն միաժամանակ կարող են ունենալ կողմնակի ազդեցություն, որը դառնում է առողջության համար սպառնալիք: Հակաբիոտիկներ օգտագործելիս անհրաժեշտ է պարբերաբար խորհրդակցել բժիշկների հետ, հատկապես այն դեպքում, երբ առկա են անհանգստացնող ախտանշաններ:

Կողմնակի ազդեցություններից ամենատարածվածը մարսողության հետ կապված խնդիրներն են (ստամոքսի խանգարում, փսխում, սրտխառնոց, փքվածություն, փորլուծություն, ցավ ստամոքսի շրջանում, ախորժակի կորուստ):

Սովորաբար դրանք անհետանում են, երբ մարդ դադարում է հակաբիոտիկներ օգտագործել:
Մարսողության խնդիրները նվազեցնելու համար հարկավոր է անպայման կարդալ հրահանգները, որոնք նշված են դեղորայքն օգտագործելու ուղեցույցում:
Քանի որ հակաբիոտիկները նախատեսված են վնասակար բակտերիաներից ազատվելու համար, դրանք երբեմն էլ սպանում են «լավ» բակտերիաներին, որոնք պաշտպանում են մարդուն սնկային վարակներից:

Սրա հետևանքով՝ հակաբիոտիկներ օգտագործելուց շատերի մոտ զարգանում են սնկային հիվանդություններ (սեռական օրգաններում, բերանում, կոկորդում):
Հակաբիոտիկների շատ տեսակներ մարդկանց մոտ  մաշկային խնդիրներ ու ալերգիաներ են առաջացնում ու մաշկը  դարձնում ավելի զգայուն (հատկապես արևի ճառագայթներից):

Ինչպե՞ս ընդունել հակաբիոտիկները

    1. Անհրաժեշտ է իրականացնել արյան, մեզի, խորխի մանրէաբանական հետազոտություն՝ հակաբիոտիկների հանդեպ զգայնությությունը պարզելու համար: Քանի որ այսպիսի հետազոտությունները սովորաբար տևում են 3-ից 7 օր, այդ պատճառով էլ հակաբիոտիկները հիմնականում նշանակվում են էմպիրիկ ձևով, այսինքն՝ հաշվի առնելով կլինիկական փորձը:
    2. Բուժումը արդյունավետ է, թե ոչ պարզ է դառնում առաջին 48-ից 72 ժամում: Այս ժամանակահատվածում պետք է վիճակը զգալիորեն լավանա. հիվանդի ջերմաստիճանն իջնի և լաբորատոր հետազոտության արդյունքներն էլ դրական լինեն: Իսկ եթե վիճակը չի փոխվում, ապա անհրաժեշտ է փոփոխել դեղամիջոցները:
    3. Եթե նկատում եք վիճակի բարելավում՝ չի կարելի ընդհատել բուժումը: Հենց սա է վարակը դարձնում քրոնիկ:
    4. Երբեք մի՛ ավելացրեք նշանակված չափաբաժինը, դա կարող է հանգեցնել կողմնակի ազդեցությունների: Նաև պետք չէ չափաբաժինն ինքնուրույն նվազեցնել: Այդ դեպքում բուժումը կարող է արդյունավետ չլինել:
    5. Բաց մի՛ թողեք հակաբիոտիկների ընդունման ժամերը, իսկ եթե բաց եք թողել, ապա ընդունելիս կրկնակի չափաբաժին մի վերցրեք:
    6. Եթե պարբերաբար ընդունում եք նաև այլ դեղամիջոցներ, ապա այդ մասին անպայման զգուշացրեք բժշկին՝ հակաբիոտիկների հետ հնարավոր վատ փոխազդեցություններից  խուսափելու համար:
    7. Հաճախ ծնողներն ինքնուրույն որոշում են կայացնում. թե ինչ հակաբիոտիկ տան երեխային և ինչ չափաբաժնով: Շատ հաճախ երեխային տալիս են մեծահասակների համար նախատեսված չափաբաժին, ինչը կարող է վատ հետևանքների հանգեցնել:
    8. Եթե ձեզ մոտ նկատվում է հակաբիոտիկից ալերգիկ ռեակցիա, ապա անհապաղ դիմեք բժշկի

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ