Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային արտադրությունը կսկսվի 2020 թվականի վերջին

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային արտադրությունը կսկսվի 2020 թվականի վերջին

342
0

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային արտադրությունը, որը մշակում է «Վեկտոր» վիրուսաբանության եւ կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնը, կարող է սկսվել 2020 թվականի վերջին – 2021-ի սկզբին: Հուլիսի 29-ին այդ մասին հայտնել է պատվաստանյութը մշակողներից մեկը՝ «Վեկտորի» լաբորատորիայի վարիչ Իլնազ Իմատդինովը «Ռոսիա-24» հեռուստաալքին տված հարցազրույցում:

«Ըստ այն տվյալների, որոնց ես ծանոթ եմ, պատվաստանյութի պատրաստուկների գրանցումից հետո ինդուստրիալ գործընկերները պատրաստ են այդ թվում կազմակերպելու պատրաստուկի արդյունաբերական թողարկումը: Եթե չեմ սխալվում, դա արդեն այս տարվա վերջն Է կամ Էլ հաջորդ տարվա սկիզբը»,- ասել է նա:

Նա ճշտել է, որ խոսքը վերաբերում է պեպտիդային պատվաստանյութին, որն իր մեջ կենասաբանական ազդակ չի կրում: Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորում» հայտնել են, որ «Վեկտոր» կենտրոնն ստացել է առողջապահության նախարարության թույլտվությունը կամավորների վրա պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ անցակացնելու համար:

Հուլիսի 28-ի դրությամբ, նրանցից առաջինին, գերատեսչության մամուլի ծառայության տեղեկատվությամբ, արդեն պատվաստել են, իսկ երկրորդը պատվաստանյութը կստանա 72 ժամ անց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ