Գլխավոր էջ Գլխավոր Ինչու՞ Մինսկը Կրեմլին տեղյակ չի պահել Լուկաշենկոյի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին

Ինչու՞ Մինսկը Կրեմլին տեղյակ չի պահել Լուկաշենկոյի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին

362
0

Մինսկը Կրեմլին տեղյակ չի պահել, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կորոնավիրուսով է վարակվել․ բոլոր ռուսաստանցիները, որոնք նրա հետ շփում են ունեցել, ողջ-առողջ են, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Երեքշաբթի Լուկաշենկոն հայտարարել է, որ բժիշկների եզրահանգմամբ՝ նա կորոնավիրուսի վարակակիր է եղել, սակայն հիվանդությունն առանց ախտանշանների է ընթացել։

«Ոչ, նախկինում չենք լսել, տեղեկություն չենք ստացել այն մասին, որ Ալեքսանդր Գրիգորևիչը կորոնավիրուսով է վարակվել։ Բոլոր դեպքերում ռուսները, որոնք նրա հետ շփում են ունեցել, ողջ-առողջ են, ամեն բան կարգին է»,- հայտնել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե բելառուսական կողմը Կրեմլին տեղյակ պահե՞լ է Լուկաշենկոյի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ