Գլխավոր էջ Գլխավոր Մեկնարկվել է «Stop COVID 19» ծրագրի երկրորդ փուլը

Մեկնարկվել է «Stop COVID 19» ծրագրի երկրորդ փուլը

482
0

ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության և ԱՀ ներդրումային հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ հուլիսի 27-ից «Ստեփանակերտ սերվիս» ընկերությանը պատկանող 17 երթուղայիններում մեկնարկել է «Stop COVID 19» ծրագրի երկրորդ փուլը: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Նախաձեռնության նպատակն է կանխարգելել հասարակական տրանսպորտում մարդկանց կուտակումները, պահպանել սոցիալական հեռավորություն: Ինչպես հայտնի է, պարետի որոշմամբ դիմակ դնելը պարտադիր է փակ տարածքներում, այսինքն՝ նաև կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում»,- հայտնում են տեղեկատվական շտաբից:

Ծրագրին մասնակցում են 34 կամավոր երիտասարդներ, ովքեր ժամը 06:45­20:00-ն իրականացնում են հերթապահություն:

«Կամավորները իրազեկվել են իրենց առողջության անվտանգության կանոնների մասին, աշխատանքի ընթացքում սահմանված բոլոր կանոններին (պարտադիր դնում են դիմակ և ձեռնոց): Ամեն առավոտ, մինչ կամավորական աշխատանքին անցնելը, չափվում է նրանց ջերմությունը»,- հաղորդում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-իցժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ըժամը 22:00-ը ներառյալ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ