Գլխավոր էջ Գլխավոր Որդանման ելունի բորբոքումը կարելի է բուժել հակաբիոտիկներով

Որդանման ելունի բորբոքումը կարելի է բուժել հակաբիոտիկներով

429
0

Չբարդացած ապենդիցիտով երեխաներին կարելի է բուժել հակաբիոտիկների օգտագործմամբ: Այս մասին հաղորդվում է հետազոտության մեջ, որն անցկացրել է Միջին Արեւմուտքի Մանկական վիրաբուժության կոնսորցիումը՝ բժիշկներ Պիտեր Մինեչիի եւ Քեթրին Դինսի ղեկավարությամբ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA-ում:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ հակաբիոտիկներով բուժումը նախատեսում է ավելի արագ վերականգնում, քան վիրաբուժականը:

Հետազոտության մեջ ներգրավվել են 10 բժշկական կենտրոնների հազարից ավելի պացիենտներ: Նրանցից 67,1 տոկոսը, ում սկզբում բուժել են հակաբիոտիկներով, ոչ մի ոչ ցանկալի կողմնակի էֆեկտ չի զգացել եւ հետագայում մեկ տարվա ընթացքում կույր աղիքի հեռացման կարիքն չի ունեցել: Առանց վիրահատական միջամտության խմբում ընդգրկված պացիենտները վերականգնվել են 6,6 օրում, իսկ միջամտությամբ խմբում ընդգրկվածները՝ 10,9 օրում:

Այս տվյալները համալրում են նախնական պիլոտային հետազոտությունը, որը հրապարակվել էր 2015 վականին: Այդ ժամանակ առաջին անգամ ցույց էր տրվել երեխաների մոտ ապենդիցիտի ոչ վիրահատական բուժման արդյունավետությունն ու անվտանգությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ