Գլխավոր էջ Գլխավոր Ամեն 20 վայրկյանը մեկ աշխարհում հեպատիտով վարակման նոր դեպք է գրանցվում. լյարդաբան

Ամեն 20 վայրկյանը մեկ աշխարհում հեպատիտով վարակման նոր դեպք է գրանցվում. լյարդաբան

710
0

Ամեն տարի հուլիսի 28-ը` ի պատիվ Նոբելյան մրցանակի դափնեկիր, հեպատիտի վիրուսի հայտնագործության հեղինակ Բարուխ Բլամբերգի ծննդյան օրվա, նշվում է Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը: Նպատակը` բնակչության շրջանում բարձրացնել գիտելիքները վիրուսային հեպատիտների, վիրուսի փոխանցման, նրանց «լռակյաց» պահվածքի և բարդությունների մասին: Նույնիսկ կորոնավիրուսային համավարակի առկայությունը մոռացության չի տալիս վիրուսային հեպատիտների կարևորությունը, որովհետև B և C վիրուսներվ 325 միլիոն վարակվածների միայն 10% -ն է իրազեկված իր ունեցած վարակի մասին, պատահական չէ, որ այսօրվա կարգախոսն է՝ «Առանց Հեպատիտների Ապագա», որի համար կարևոր է փնտրել այսպես կոչված «կորած» միլիոնավոր վարակակիրներին: Օրն ու խնդիրը կարևորելով MedMedia.am-ը զրուցել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ, Լյարդաբան, բ.գ.թ, «Հայաստանի լյարդաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Հասմիկ Ղազինյանի հետ: «Հեպատիտ B-ի և հեպատիտ C-ի տարածվածությունը և բեռը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը լրջագույն խնդիր է համարում բոլոր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Մահացությունն այս խնդրից տարեկան ավելի քան 1.5 միլիոն է»,-ասաց բժշկուհին: Նշենք, որ հեպատիտը լյարդի բորբոքային հիվանդություն է, որի հիմանակն պատճառը համարվում են վերո հիշյալ վիրուսները: Մեր երկիրն, ըստ Հասմիկ Ղազինյանի, համարվում է հեպատիտ B-ի և հեպատիտ C-ի միջին տարածվածությամբ երկիր, հեպատիտ B-ով վարակված է բնակչության 2 %-ը, իսկ հեպատիտ C-ով` մոտ 5: Խոսելով փոխանցման ֆակտորներից լյրադաբանն ընդգծեց, որ դրանք բազմաթիվ են. «Խորհուրդ է տրվում զգույշ լինել կոսմետոլոգիական և դաջվածքների սրահներում։ Սակայն հեպատիտի ինֆեկցման հիմնական ռիսկերը համարվում են ներերակային նարկոտիկների օգտագործումը և անապահով բժշկական միջամտությունները, ինչո՞ւ ոչ նաև սեռական ճանապարհը»: «Վերը նշված վիրուսներով ինֆեկցվածները տարիներ շարունակ կարող են չիմանալ հիվանդության մասին, քանի որ այն առանձնապես չի արտահայտվում, հենց սա է պատճառը որ ստացել են «քնքուշ» մարդասպան անունը»,-շեշտեց բժշկուհի Ղազինյանը։ Հիվանդության երկու ենթատեսակներն էլ ժամանակի ընթացքում կարող են վերածվել լյարդի ցիրոզի կամ լյարդի առաջնային ուռուցքի։ Ի վերջո որքանո՞վ է բուժելի շատերի մոտ որպես դատավճիռ ընկալվող այս հիվանդությունը. «Հեպատիտ B-ի դեպքում բուժումը նշանակում է ինֆեկցիայի կառավարում, կանխարգելով այնպիսի բարդություններ, ինչպիսիք են լյարդի ցիրոզը, լյարդի առաջնային ուռուցքն ու մահը: Իսկ C-ի պարագայում, այն այսօր համարվում է բուժելի հիվանդություն»։ Վերը նշված բարդություններից խուսափելու համար, Լյարդաբանի խոսքով, անհրաժեշտ է պարբերաբար թեստավորվել հեպատիտների վերաբերյալ, նպաստելով «կորած» վիրուսակիրների հայտնաբերմանը:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ