Գլխավոր էջ Գլխավոր Տղամարդիկ ավելի հաճախ են հավատում կորոնավիրուսի հետ կապված դավադրության տեսություններին

Տղամարդիկ ավելի հաճախ են հավատում կորոնավիրուսի հետ կապված դավադրության տեսություններին

366
0

Տղամարդիկ կանանցից ավելի հաճախ են հավատում կորոնավիրուսի հետ կապված դավադրության տեսություններին: Սա ցույց է տվել Politics & Gender գիտական ամսագրում հրապարակված հետազոտությունը:

Դելավերի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Ջոան Միլերը եւ նրա գործընկերները հարցում են անցկացրել 3 հազար մարդու շրջանում՝ ցանկանալով իմանալ նրանց կարծիքը տարածված ընդհատակյա տեսությունների մասին, օրինակ՝ կորոնավիրուսի տարածմանը միլիարդատեր Բիլ Գեյթսի մասնակցության կամ COVID-19 համավարակի վրա 5G-ի ազդեցության մասին:

Ստացած տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ դավադրության տեսության հանդեպ վերաբերմունքի հարցում գենդերն ավելի մեծ նշանակություն ունի, քան քաղաքական հայացքները. տղամարդիկ կանանցից ավելի հաճախ են հավատացել  դավադրության տեսությանը: Օրինակ՝ ինչպես պարզվել է, ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների շարքում տղամարդկանց 32,45 տոկոսը եւ կանանց 22,27 տոկոսը հավատացել են ընդհատակյա տեսություններին: Հանրապետականների շարքում տղամարդկանց 48,9 տոկոսը եւ կանանց 38,81 տոկոսը հայտնել է, որ կորոնավիրուսի մասին դավադրության տեսությունը հիմնավորված է համարում:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ տղամարդիկ եւ կանայք տարբեր կերպ են վերապրում կորոնավիրուսի իրավիճակով առաջացած սթրեսը: Առանցքային գործոն է վտանգի առջեւ անօգնականության զգացումը: Խնդրի ռացիոնալ բացատրություն չգտնելով՝ տղամարդկանցից շատերն ավելի հաճախ են ենթարկվում ընդհատակյա տեսությունների ազդեցությանը:

Ջոան Միլերի խոսքով՝ դավադրության տեսության ավելի շատ կողմնակիցներ են հայտնաբերվել հանրապետականների շարքերում: Պրոֆեսորը սա կապել է լրատվամիջոցների եւ կորոնավիրուսի դեմ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի պայքարի մեթոդների քաղաքական ընդդիմախոսների քննադատության հետ: Միլերի կարծիքով՝ Թրամփին աջակցող ամերիկացիները համավարակը պակաս վտանգավոր են համարում, քան նրա հակառակորդները:

«Եթե ԱՄՆ-ն ղեկավարեր դեմոկրատ նախագահ, ապա ավելի շատ դեմոկրատներ կհավատային դավադրության տեսությանը»,- ասել է Միլերը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ