Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Չինաստանում դեպքերի աճ է արձանագրվել, Հոնկոնգում նոր սահմանափակումներ են հայտարարվել

Չինաստանում դեպքերի աճ է արձանագրվել, Հոնկոնգում նոր սահմանափակումներ են հայտարարվել

601
0

Չինաստանի մայրցամաքային հատվածում կորոնավիրուսի 61 նոր դեպք է գրանցվել, ինչը վերջին ամիսների ընթացքում 24 ժամում դեպքերի ամենամեծ աճն է:

The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ երկրի իշխանությունները մտադիր են Դալիան քաղաքում 6 միլիոն թեստավորում իրականացնել, քանի որ այնտեղից հիվանդությունը տարածվել է 7 այլ քաղաքներ:

Հոնկոնգը նույնպես նոր սահմանափակող միջոցառումներ է հայտարարել դեպքերի եռանիշ աճի պատճառով: Հուլիսի 29-ից բոլոր հանրային վայրերում դիմակ կրելը պարտադիր կդառնա, կփակվեն բոլոր մարզասրահները, լողավազանները, ռեստորանների ներսի սրահները: 2 հոգուց ավելի հավաքները կարգելվեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ