Գլխավոր էջ Գլխավոր Ինչպե՞ս ծննդաբերությունից հետո վերականգնել սեռական հարաբերությունները

Ինչպե՞ս ծննդաբերությունից հետո վերականգնել սեռական հարաբերությունները

737
0

Հղիությունն ու ծննդաբերությունը կնոջ կյանքի ամենագեղեցիկ, երջանիկ, նվիրական ու կարևոր ժամանակահատվածներն են: Բայց պետք է նաև նկատել, որ այս շրջանները կնոջ օրգանիզմի և կյանքի համար կենսական մարտահրավերներ են: Շատ երիտասարդ մայրիկների համար ծննդաբերությունից հետո նախկին ինտիմ հարաբերությունները վերականգնելը խնդիր է դառնում: հենց այս մասին Medmedia.am-ը զրուցել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանի հետ: «Ամուսիններին որոշ ժամանակ է հարկավոր` իրենց նորմալ սեռական կյանքը վերականգնելու համար: Ծննդաբերությունից հետո սեռական հարաբերությունների մասին ամենաշուտը կարելի է մտածել 6 շաբաթ անց: Դա կախված է հղիության ընթացքից և ծննդաբերությունից»,-նկատեց բժշկուհին և ավելացրեց, որ ամուսինները կարող են սեռական հարաբերություններ ունենալ ծննդաբերությունից հետո 1,5-2 ամիս հետո, երբ կնոջ օրգանզմը վերականգնված կլինի ծննդաբերությունից հետո: Այս հարցում, ըստ գինեկոլոգի, ցանկալի է խորհրդակցել բուժող բժշկի հետ, որն ավելի կոնկրետ խորհուրդներ կտա: Այնուհանդերձ, ամուսինների միջև նորմալ հարաբերությունները վերականգնելու համար Աննա Տողրամաջյանն առանձնացրեց մի քանի խորհուրդ. — Միշտ միմյանց հետ խոսեք ձեր զգացմունքների, վախերի ու մտահոգությունների մասին — Նախապես պլանավորեք սեռական հարաբերությունները, խնդրեք, որ տվյալ օրը հարազատներից մեկը հոգ տանի երեխայի մասին, ամուսիններով որոշ ժամանակ մենակ մնացեք: — Կրծքով կերակրող կանանց օրգանիզմում էստրոգեն հորմոնի արտադրությունը կտրուկ նվազում է, որը և պատճառ է դառնում հեշտոցի ոչ բավարար խոնավացման սեռական հարաբերությունների ժամանակ: Այս խնդրի լուծման համար պետք է հատուկ քսուքներ օգտագործել:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ