Գլխավոր էջ Գլխավոր Ավստրալիայում կորոնավիրուսի ռեկորդային աճ է գրանցվել

Ավստրալիայում կորոնավիրուսի ռեկորդային աճ է գրանցվել

581
0

Ավստրալիայում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի աննախադեպ բարձր թիվ է գրանցվել: Երկրի Վիկտորյա նահանգում 1 օրում կորոնավիրուս է հաստատվել 523 մարդու մոտ:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս ռեկորդային աճի ֆոնին Ավստրալիայի իշխանությունները հայտարարել են, որ 6-շաբաթյա լոքդաունը կարող է երկարաձգվել:

Եվս 6 մարդ մահացել է՝ նահանգում մահացածների թիվը հասցնելով 77-ի: Մահացածներից 5-ը եղել են տարեց մարդիկ, որոնք գտնվել են խնամքի հատուկ հաստատություններում:

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտնել է, որ Վիկտորյա նահանգում նոր դեպքերի բարձր ցուցանիշը ցույց է տալիս, թե ինչպես է հիվանդությունը երիստասարդ հարազատների միջոցով փոխանցվում խնամքի հաստատություններում գտնվող տարեցներին:

Ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների՝ համավարակի սկզբից մինչև օրս Ավստրալիայում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 14 հազար դեպք, որոնցից 161-ը՝ մահվան ելքով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ