Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսն անհնար է հաղթել. գիտնական

Կորոնավիրուսն անհնար է հաղթել. գիտնական

720
0

ԱՄՆ-ի ինֆեկցիոն հիվանդությունների հետազոտման կենտրոնի տնօրեն Մայքլ Օստերհոլմը հայտարարել է, որ մոտ ապագայում մարդկությունը չի կարողանա հաղթահարել կորոնավիրուսային վարակի նոր տիպը: Հետևաբար, մարդիկ ստիպված կլինեն սովորել ապրել անընդհատ ռիսկի պայմաններում: Այս մասին գրում է news.ru կայքը:

Նրա խոսքով, կորոնավիրուսը նման է ՄԻԱՎ-ին, քանի որ վարակի դեմ պատվաստումները չեն բերելու երկարատև արդյունքներ: Գիտնականն ասել է, որ բոլոր նրանց մոտ, ովքեր հիվանդացել են, հետզհետե թուլանում է հակամարմինների ապահովված պաշտպանությունը: Օստերհոլմն ընդգծել է, որ համապատասխան դեղամիջոցի ընդունումից հետո իմունիտետը կարող է պահպանվել մի քանի ամսից  մինչև մի քանի տարի:

«Ավելի արդյունավետ պատվաստանյութ մշակելու համար անհրաժեշտ է ավելի երկար  հետազոտություն, բայց դեռ մարդկությունը չունի այդ ժամանակը: Կա ևս մեկ հնարավորություն` սահմանափակել հարուցիչի տարածումը: Այնուամենայնիվ, աշխարհում այժմ կա 15 միլիոն վարակակիր», — ասել է փորձագետը:

Աշխարհում կորոնավիրուսով վարակված է 15,6 միլիոն մարդ, ավելի քան 63 հազար մարդ մահացել է, 9,5 միլիոնն առողջացել է: Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ ավելի քան 4,1 միլիոն, երկրորդ տեղում Բրազիլիան է ավելի քան 2,2 միլիոն վարակակիրներով, երրորդում Հնդկաստանը՝ ավելի քան 1,2 միլիոն վարակակիրներով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ