Գլխավոր էջ Գլխավոր Իսպանիայից վերադարձող բրիտանացի զբոսաշրջիկները պարտավոր են 14-օրյա կարանտին պահել

Իսպանիայից վերադարձող բրիտանացի զբոսաշրջիկները պարտավոր են 14-օրյա կարանտին պահել

831
0

Մեծ Բրիտանիայի իշխանությունները Իսպանիայում հանգստից վերադարձող բրիտանացիներին 14-օրյա պարտադիր կարանտինի կենթարկեն, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Բանն այն է, որ օրեր առաջ Իսպանիայում Covid-19-ի 900 նոր դեպք էր արձանագրվել, ինչը վիրուսի երկրորդ ալիքի մտավախության պատճառ է դարձել: Չնայած Իսպանիան հաղորդագրություններ է տարածել, թե որ երկիրն է ապահով զբոսաշրջիկների համար, սակայն բրիտանացի զբոսաշրջիկները հանգստից վերադառնալուց հետո ստիպված կլինեն 14 օր մնալ տանը:

Մեծ Բրիտանիայի կառավարության այս հապճեպ որոշումը Իսպանիայից վերադարձող բրիտանացիների շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել:

«Սա որոշ չափով խելագարություն է՝ հաշվի առնելով, որ Իսպանիայում գործող սահմանափակումները բավական խիստ են՝ դիմակներ, ախտահանում և այլն: Ամեն ինչ ավելի լավ է, քան Լոնդոնում, ուստի նման պայմաններում կարանտին պարտադրելը խենթություն է: Ես ավելի շուտ կորոնավիրուսով կհիվանդանամ Լոնդոնում, քան Իսպանիայում»,- ասել է Իսպանիայից վերադարձող լոնդոնցի զբոսաշրջիկներից մեկը՝ Ռիչ Լամբերտը:

The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները կարող են կարանտինային սահմանափակումներ մտցնել այլ երկրներից ժամանող բրիտանացիների նկատմամբ ևս:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ