Գլխավոր էջ Գլխավոր ԱՄՆ-ում ղեկավարներին կոչ են արել կրկին կարանտինային ռեժիմ սահմանել

ԱՄՆ-ում ղեկավարներին կոչ են արել կրկին կարանտինային ռեժիմ սահմանել

582
0

ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 4 մլն 370 հազարը: Մահացությունների թիվը նույնպես աճում է: CNN-ի փոխանցմամբ՝ 4 օր շարունակ Covid-19-ից ԱՄՆ-ում մահացել է օրական 1000-ից ավելի մարդ:

ԱՄՆ-ում մահվան դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 150 հազարի: Մասնագետները կանխատեսում են, որ մինչև օգոստոսի 15-ն այդ թիվը կհասնի 175 հազարի, իսկ նոյեմբերին՝ արդեն 200 հազարի: Այս կանխատեսումները հաշվի առնելով՝ ամերիկյան մի քանի քաղաքների, այդ թվում՝ Հյուսթոնի և Լոս Անջելեսի քաղաքապետերը չեն բացառել դարձյալ կարանտին հայտարարելու հնարավորությունը:

Լրատվամիջոցը հաղորդում է, որ ավելի քան 150 բժշկական փորձագետներ, գիտնականներ, ուսուցիչներ, բուժքույրեր և այլ ոլորտների մասնագետներ նամակ են հասցեագրել Սպիտակ տանը և Կոնգրեսին՝ կոչ անելով երկրում կրկին լոքդաուն հայտարարել:

Reuters լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ամերիկյան նահանգներից Կալիֆոռնիային բաժին է ընկնում կորոնավիրուսի դեպքերի ամենամեծ թիվը: Կալիֆոռնիային հաջորդում են Ֆլորիդան և Նյու Յորքը: Չնայած դեպքերի թվով Ֆլորիդան առաջ է անցել վիրուսի էպիկենտրոն համարվող Նյու Յորքից, Ֆլորիդայի նահանգապետը հարկ չի համարում դիմակ կրելը պարտադիր դարձնել և մտադիր է օգոստոսին վերաբացել դպրոցները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ