Գլխավոր էջ Գլխավոր Օրենքն ու՞մ շունն է․ «Միբս»-ի ապօրինությունները պաշտոնի շղարշի տակ

Օրենքն ու՞մ շունն է․ «Միբս»-ի ապօրինությունները պաշտոնի շղարշի տակ

5223
0

Այսօր Հայաստանում բազմաթիվ բժշկական կենտրոններ ունեն հնարավորություն ՄՌՏ և ԿՏ հետազոտությունների անցկացման, ինչը մրցակցություն է ստեղծում տվյալ բնագավառում՝  ծառայությունը դարձնելով առավել մատչելի և հարմաավետ բուժառուի համար։ ԵՎ ամենը կլիներ իդեալական, եթե չլիներ առնվազը երկու եթե-ներ։ Առաջինը ակնհայտ է․ ՄՌՏ և ԿՏ հետազոտություն իրականացնող բժշկական կենտրոնների մեծագույն մասը կենտրոնացած են մայրաքաղաք Երևանում, ինչը ևս մեկ ապասույց է  հանրապետությունում առողջապահական համակարգի  ոչ համաչափ զարգացվածության։

Հաջորդ՝ երկրորդ եթե- ն, որոշ բժշկական կենտրոնների կողմից օրենքի կետերի շրջանցումն ու խախտումն է։ Առաջին եթե-ն, թողնելով Հանրապետության պայծառ ապագայի լուծմանը,   կանդրադառնանք երկրորդին, որը դժբախտաբար տեղ է գտել նաև հետհեղափոխական Նոր Հայաստանում և վտանգում է բուժառուների կյանքն ու առողջությունը։

Ինչպես արդեն նշեցինք ՄՌՏ և ԿՏ ախտորոշիչ հետազոտություններ իրականացնում են բազմաթիվ Բժշկական Կենտրոններ, սակայն ոչ երեխաների։

Ի՞նչու։

Համաձայն ՀՀ-ում ընդունված կարգի և օրենքի պահանջի մանկական բուժօգնությամբ կարող են զբաղվել միայն երեխաների համար նախատեսված բժշկական կենտրոնները, որոնք ունեն հատուկ երեխաների համար նախատեսված բաժանմունքներ և  մանկական ռեանիմատոլոգներ  (որի պրոֆիլավորումը, ի դեպ, պահանջում է բժշկի առանձին մասնագիտացում կամ սերտիֆիկացում)։ ՄՌՏ և ԿՏ ախտորոշիչ հետազոտության դեպքում  պարտադիր է նաև մանկական ռեանիմացիայի  և ռեանիմատոլոգի առկայությունը։ Օրենքի այս պահանջը միտված է  հետազորության ընթացքում հնարավոր բարդությունների դեպքում արագ օգնություն  ցուցաբերելու և ինչու ոչ, որոշ դեպքերում մանկական կյանքի փրկմանը։

ՄՌՏ և ԿՏ հետազոտություն իրականացնող բժշկական ծառայություն մատուցող շատ ու շատ կենտրոններ պահպանում են այս կարգը՝ հավատարիմ մնալով բժշկի կոչման ու օրենքի տառին։ Նույնը ցավոք չի կարելի ասել «Միբս» ախտորոշիչ կենտրոնի մասին։

Med Media-ն ունեցել է հրապարակում  «Միբս» կենտրոնի վերաբերյալ, որում ներկայացվել է, որ 2016թ․-ից  տվյալ հաստատությունը գործում է կարգի և օրենքի խախտմամբ , այն է ռեանիմացիոն ծառայություն մատուցելու հնարավորություն չունենալը։ Սակայն, պազվում է  Հայաստանյան  «Միբս» ախտորոշիչ կենտրոնը օրինազանց գործունեություն է վարում իր ստեղծման առաջին իսկ օրվանից։

Ի՞նչումն է խնդիրը։

Բանն այն է, որ եթե մինչև 2016թ․-ի հոկտեմբեր «Միբս» կազակերպությունը կարող էր օգտվել «Երևան» ԲԿ-ի ռեանիմացիոն ծառայությունից՝ գտնվելով նույն շենքում վարձակալական հիմունքներով, ապա մանկական ռեանիմացիոն սպասարկումից և մանկական ռեանիմատոլոգ որոկավորում ունեցող մասնագետի ծառայությունից  օգտվելու հնարավորություն չի ունեցել երբեք։

«Երևան» ԲԿ-ն երբևիցե  չի ունեցել մանկական սպասարկման լիցենզիա և այդպիսի ծառայություն չի իրականացրել, մինչդեռ «Միբս» ախտորոշիչ կենտրոնը երեխաների հետազոտություն  իրականցրել է և շարունակում է իրականացնել առ այսօր, այժմ արդեն չունենալով ոչ միայն մանկական այլև ռեանիմացիոն սպասարկում առհասարակ։

Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ «Միբս» ախտորոշիչ կենտրոնը առաջատարն է ՄՌՏ և ԿՏ հետազոտություն իրականացնող ընկերությունների շարքում պետական պատվերի ստացման առումով։

Միգուցե՞ բժշկական ծառայությունների մատուցման որակի և պայմանների վերահսկող  մարմինը , ինչպես նաև  Առողջապահության նախարարությունը տեղյակ չեն այս ճչացող ապօրինությունից։ Սա թերևս կարող էր մեղմացուցիչ հանգամանք հանդիսանալ տվյալ գերատեսչությունների անգործության բացատրության հարցում, եթե չլիներ հակառակը ապացուցող անհերքելի փաստ։

Հայաստանյան «Միբս» ախտորոշիչ կենտրոնը տարիներ շարունակ եղել է Արսեն Թորոսյանը, ընդհուպ մինչև ՀՀ Առողջապահության նախարար՝ առողջապահական ոլորտի պատասխանատու նշանակվելը ։ Հետևապես սին հույս փայփայել, թե ախտորոշիչ կենտրոնի տնօրինությանը, ինչ-որ  հրաշքով հաջողվել է քողարկել ապօրինությունը ապարդյուն է։ Ավելին՝ «Միբս» ախտորոշիչ կենտրոնի ներկայիս տնօրենը, ոչ այլ ոք է քան ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կինը։

Համաձայն մեր աղբյուրների  հայաստանյան «Միբս» ախտորոշիչ կենտրոնը ունեցել է մանկական ախտորոշման ընթացքում առաջացած բարդություններ և չի կարողացել երեխային ցուցաբերել պատշաճ օգնություն՝ ռեանիմացիոն ծառայության բացակայության պատճառով, ինչը սակայն առիթ չի հանդիսացել ապօրինության դադարեցման համար։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ