Գլխավոր էջ Գլխավոր Հերթական դեպքը ՀԱՊԱԿ-ում

Հերթական դեպքը ՀԱՊԱԿ-ում

3759
0
Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Վաղինակ Հովհաննիսյանի հաստիքը կրճատվել է․ «Ապրիլից ինձ ազատել են աշխատանքից՝ ասացին՝ իրենց բուժական գծով փոխտնօրեն պետք չէ»։ Զարմանլի է այն հանգամանքը, որ ՀԱՊԱԿ-ը՝ այլև չի ունենալու բուժգծով փոխտնօրեն։ Նման հաստիք կա ՀՀ-ում գործող բոլոր բուժկենտրոններում և այն քաղաքացիների առողջության պահպանման համար կարևոր նշանակություն ունի։ Վաղինակ Հովհաննեիսյանին աշատանքից ազատել էր, դեռ ՀԱՊԱԿ նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը։ «Նախորդ անգամ, երբ նման դեպք եղավ, ես դատարանով վերականգնվեցի, շարունակեցի աշխատել»,-ասաց նա՝ հավելելով, որ արդեն իսկ դիմել է դատարան։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՀԱՊԱԿ տնօրեն ՍԵրգեյ Խաչատրյանը աշխատակիցներին տեղյակ է պահել, որ կենտրոնը ի վաճակի չէ պարգևավճարներ տալ, քանի որ 6 մլն դրամ տրամադրել է Վաղինակ Հովհաննիսյանին։ Սերգեյ Խաչատրանը նաև հայտնել է, որ Հովհաննիսյանը յուրացրել է աշխատակիցների և ՀԱՊԱԿ-ի գումարները։ Ի դեպ, վերը նշված 6 միլիոն դրամը Վաղինակ Հովհաննիսյանը ստացել է պարապուրդի, դատական ծախսերի և պետտուրքերի վճարների համար, քանի որ այդ ժամանակահատվածում ՀԱՊԱԿ տնօրեն Նարեկ Վանեսյանը, նրան աշխատանքից ազատել է, իսկ Հովհաննիսյանը, դիմել է դատարան և ավելի ուշ՝ վերադարձել աշխատանքի, ինչը, թերևս, դուր չի եկել ներկայիս տնօրեն Սերգեյ Խաչատրյանին։ Բացի այդ, ըստ Վաղինակ Հովհաննիսյանին, նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը մեղադրել էր կոռուպցիայով զբաղվելու մեջ։
Հիշեցնենք, որ Նարեկ Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015թ. մայիսի 29-ից մինչեւ 2015թ. հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով՝ Իջևան բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը, Իջևան քաղաքի բնակչուհի Ալլա Ասիրյանից որպես բժշկուհի տեղավորելու պատրվակով խաբեությամբ հափշտակել է 3000 դոլար:
Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ