Գլխավոր էջ Գլխավոր Տղամարդը կորոնավիրուսից պաշտպանվելու համար «թափանցիկ գնդով» է շրջում

Տղամարդը կորոնավիրուսից պաշտպանվելու համար «թափանցիկ գնդով» է շրջում

496
0

Ավստրալիայի Վիկտորիա նահանգում գտնվող Բելգրեյվ քաղաքում տղամարդը կորոնավիրուսից պաշտպանվելու համար հսկայական թափանցիկ գնդով է քաղաքում շրջել, հայտնում է Daily Mail պարբերականը։

Ականատեսները վիրուսից պաշտպանության տարօրինակ այս մեթոդը տեսանկարել են և հրապարակել համացանցում։ Տեսանյութի կադրերում երևում է, որ տղամարդը, տեսնելով անցորդների՝ իրեն ուղղված զարմացած հայացքները, սկսել է «Ես պղպջակում գտնվող մարդն եմ» արտահայտությունն ասել։

Հրապարակված տեսանյութին կից մեկնաբանությունների բաժնում մի շարք օգտատերեր շնորհակալություն են հայտնել տղամարդուն իր այդ քայլով հարյուրավոր մարդկանց ժպիտ պարգևելու համար։

Հայտնի է, որ Վիկտորիա նահանգում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 532 նոր դեպք, իսկ վարչապետ Դենիել Էնդրյուսը սպառնացել է սահմանափակումների հաջորդ փուլի շրջանակում դադարեցնել արդյունաբերության գործունեությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ