Գլխավոր էջ Գլխավոր Ճապոնիայում կորոնավիրուսով վարակումների ընդհանուր թիվն անցել է 31.3 հազարը

Ճապոնիայում կորոնավիրուսով վարակումների ընդհանուր թիվն անցել է 31.3 հազարը

328
0

Ճապոնիայում կորոնավիրուսով վարակումների ընդհանուր թիվն անցել է 31.3 հազարը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ երկրում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 825 դեպք, իսկ ներկայացված ընդհանուր թվի մեջ ներառված է նաև Diamond Princess քրուիզային նավում հայտնաբերված 712 դեպքը: Նավը ճապոնական Յոկոհամայում մեկուսացման մեջ էր եղել փետրվարին:

NHK հեռուստաալիքի տվյալներով՝ վերջին 1 օրում վարակումների ամենամեծ ցուցանիշը գրացվել է Տոկիոյում՝ 239, և Օսակայում՝ 141:

Համավարակի սկզբից ի վեր մահացել է 1011 մարդ: Եվս 66 մարդու վիճակ գնահատվում է ծանր: Ապաքինվել է 22 421 մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ