Գլխավոր էջ Գլխավոր ԱՄՆ-ում մինչ օրս իրականացվել է 55 մլն թեստավորում

ԱՄՆ-ում մինչ օրս իրականացվել է 55 մլն թեստավորում

315
0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսային պանդեմիայի սկսվելուց ի վեր երկրում անցկացվել է ավելի քան 55 մլն թեստավորում։

«Մենք իրականացնում ենք զգալի շատ թեստեր՝ ավելի քան 55 մլն, քան աշխարհի ցանկացած այլ երկիր»,-իր թվիթերյան էջում գրել է Թրամփը։

Նա հավելել է, որ CNN հեռուստաալիքը պահանջում է թեստավորումների թվի ավելացում, սակայն «նրանց չի բավականացնի նույնիսկ թեստավորումների թվի 100 անգամ ավելացումը»։

Ըստ Worldometer-ի տվյալների՝ ԱՄՆ-ում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 4,3 մլն մարդ, մահացել՝ մոտ 150 հազարը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ