Գլխավոր էջ Նորություններ Բացառիկ վիրահատություն՝ «Աստղիկ ԲԿ»-ում

Բացառիկ վիրահատություն՝ «Աստղիկ ԲԿ»-ում

3459
0

<<Աստղիկ>> Բժշկական Կենտրոնի Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի հեպատոպանկրեատոբիլիար վիրաբուժության ծառայությունում կատարվել է ԲԱՑԱՌԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ՝ ալվեոկոկոզի կապակցությամբ լյարդի ձախ բլթի լայնածավալ մասնահատում I բլթի ընդգրկումով և ստորին սիներակի պատի մասնահատումով։

Ալվեոկոկոզը պարազիտային հիվանդություն է, որն առավելապես ախտահարում է լյարդը, բնորոշվում է ագրեսիվ ընթացքով, ունի ինֆիլտրատիվ աճ դեպի հարևան օրգաններ և տալիս է մետաստազներ դեպի ուղեղ, թոքեր և այլ օրգաններ:
Հիվանդ Մ.Հ.-ն, 57 տ.

Հիվանդությունը զարգացել էր տարիների ընթացքում եւ ախտահարել լյարդի ամբողջ ձախ բիլթը և I սեգմենտի միջով ներաճել սիներակի պատի մեջ:

Հիվանդությունը Հայաստանում հազվադեպ է հանդիպում, սակայն «Աստղիկ» ԲԿ ախտորոշիչ բաժանմունքի համակարգչային շերտագրման ծառայության ղեկավար Նաինա Հակոբյանը, համագործակցելով ՌԴ Բուռնազյանի անվան հիվանդանոցի կոլեգաների հետ, անսխալ ախտորոշել է այն։

«Լյարդի ալվեոկոկոզ» ախտորոշմամբ հիվանդն ընդունվել է Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի հեպատոպանկրեատոբիլիար վիրաբուժության ծառայություն (բաժանմունքի ղեկավար Արայիկ Ոսկանյան, բուժող բժիշկ՝ Դավիթ Մարգարյան):

Համապատասխան նախավիրահատական հետազոտումից և նախապատրաստումից հետո պացիենտը վիրահատվել է։ Վիրաբուժական թիմ՝ պրոֆ․ Հ․Ա․Բարսեղյան, դոց․ Ա․Ա․Ոսկանյան, Դ․Վ․ Մարգարյան, Ն․Հունանյան, անեսթեզիոլոգ ՝Ա․ Ղամբարյան, վիրահատական քույր՝ Ս. Նիկողոսյան։

Կատարված վիրահատական ծավալը, զուգակցված հետվիրահատական հակահելմինթոզային դեղորայքային բուժման հետ, բերում է առողջացման, որի գրավականը ճիշտ ընտրված և ամբողջությամբ ի կատար ածված վիրահատական ծավալն է։

Հետվիրահատական շրջանը ընթացել է հարթ, դուրս է գրվել 7-րդ օրը՝ առողջացումով։

Նմանատիպ լայնածավալ վիրահատական միջամտություններ կատարել և ստանալ գոհացուցիչ արդյունքներ հնարավոր է միայն նորագույն սարքավորումներով հագեցած, ժամանակակից ռեանիմացիոն բաժանմունքով, արյան բանկով ապահովված և պարբերաբար միջազգային առաջատար կլինիկաներում վերապատրաստված բժշկական անձնակազմ ունեցող բժշկական կենտրոնում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ