Գլխավոր էջ Uncategorized Հակաբիոտիկների օգտագործումը կարող է հանգեցնել Պարկինսոնի հիվանդության զարգացման. հետազոտություն

Հակաբիոտիկների օգտագործումը կարող է հանգեցնել Պարկինսոնի հիվանդության զարգացման. հետազոտություն

1784
0

Հելսինկիի համալսարանի (Ֆինլանդիա) գիտնականները պարզել են, որ հակաբիոտիկների օգտագործումը մեծացնում է Պարկինսոնի հիվանդության զարգացման հավանականությունը:

MedicalXpress-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ առավել վտանգավոր կարող են լինել ազդեցության լայն սպեկտրի հակաբիոտիկները եւ այն հակաբիոտիկները, որոնք կիրառվում են անաէրոբ բակտերիաների եւ սնկերի դեմ, պնդում է գիտական խմբի ղեկավար Ֆիլիպ Շեպերյանսը:

Նրա խոսքով՝ Պարկինսոնի հիվանդությամբ պացիենտների մեծ մասի մոտ պաթոլոգիան կարող է արտահայտվել աղիներում եւ նախորդել այնպիսի ախտանշանների առաջացմանը, ինչպես դանդաղկոտությունը, թրեմորը եւ մկանային ռիգիդայնությունը:

ԱՄՆ-ից եւ Նիդեռլանդներից գիտնականներն իրենց հերթին հայտնել են, որ մոտ ապագայում աշխարհը ժողովրդագրական իրավիճակի եւ մի շարք այլ գործոնների պատճառով կհամակվի Պարկինսոնի հիվանդության համավարակով: Այսօրվա դրությամբ՝ նյարդային համակարգի խանգարումները ժամանակակից աշխարհում հաշմանդամության հիմնական պատճառներից մեկն են, իսկ վերջին տասնամյակում առվել մեծ տարածվածություն է ունեցել Պարկինսոնի հիվանդությունը:

1990-2015 թվականներին այս հիվանդությամբ պացիենտների թիվը անցել է մի քանի միլիոնից: Գիտնականների հաշվարկներով՝ 2040 թվականին միջին տարիքի բնակչության թվի աճի պատճառով հիվանդների թիվն արդեն 12 միլիոնից կանցնի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ