Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս բարելավել քնի որակը․ խորհուրդ է տալիս բժիշկը

Ինչպե՞ս բարելավել քնի որակը․ խորհուրդ է տալիս բժիշկը

601
0

Այն ժամանակահատվածում, երբ մարդը քնած է, տեղի է ունենում օրգանիզմի ընդհանուր վերականգնում։ Ուստիեւ պետք է հատուկ ուշադրություն դարձնել քնի որակին եւ տեւողությանը։ Ճիշտ ներքնակն օգնում է, որպեսզի մարդը լիարժեք քնի ու հանգստանա։ Այս մասին հայտնել է բժիշկ Կոնստանտին Տերնովոյը։ Նա խորհուրդ է տալիս ընտրել առավելագույն կոշտ ներքնակ։ Նա նշում է, որ եթե մարդը վատ է քնում, ապա օրգանիզմի վերականգնում չի տեղի ունենում, եւ այդ դեպքում գալիս է մի պահ, որ մարդու մոտ հատում են էներգիայի պաշարները եւ սկսվում է խրոնիկ հոգնածությունը։ Սա իր հերթին կարող է բերել զարկերակային ճնշման խախտումների եւ դեպրեսիվ վիճակների։ Տերնովոյը նկատում է, որ կարեւոր է ոչ միայն ճիշտ ներքնակ գնելը, այլ նաեւ այն ճիշտ խնամելը։ Ցանկացած ներքնակ ժամանակի ընթացքում սեղմվում է ու դեֆորմացվում եւ եթե որակը լավը չէ, դա կարող է տեղի ունենալ բավական արագ։ Մասնագետը խորհուրդ է տալիս հաճախ այն շուռ տալ կամ էլ փոխել, երբ փոս է սկսում ընկնել այն հատվածում, որտեղ սովորաբար մարդը պառկում է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ