Գլխավոր էջ Medmedia TV Տարեցները վախենում են վարակվելուց. Կարմիր խաչը օգնության ձեռք է մեկնում

Տարեցները վախենում են վարակվելուց. Կարմիր խաչը օգնության ձեռք է մեկնում

854
0

Կորոնավիրուսի համավարակի տարածման օրերից ի վեր Հայկական Կարմիր խաչի ընկերությունը տարբեր միջոցառումներ է ձեռնարկում, որի նպատակն է օգնել ու սատարել մարդկանց։ Հուլիսի 3-ից Երևանում և մարզերում գործում են տեղեկատվական տաղավարներ, որտեղ կամավորները հանրությանն իրազեկում են Քովիդ -19 վարակից պաշտպանվելու վարքականոնների մասին, տրամադրում դիմակ, ձեռնոց և ալկոգել։
Արշավի նպատակն է հանրության ուշադրության կենտրոնում պահել անվտանգ վարվելակերպի կանոնների պահպանման կարևորությունը, քանի որ արդեն 5 ամսից ավելի շարունակվող համավարակի պայմաններում մարդկանց զգոնությունը թուլանում է և անհրաժեշտ է իրազեկման տարբեր ձևաչափեր կիրառել։ Հանրային իրազեկման արշավը հանրապետության ամբողջ տարածքում համատեղ նախաձեռնել են ՀՀ Վարչապետի աշխատակազմը և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հաշվի առնելով Հայաստանում Քովիդ-19 համավարակի տարածման շարունակական աճը։
Տարեցներին, սոցիալապես անապահով ընտանիքներին ու մանկատար նախկին սաներին տրամադրվող աջակցույթյան մանրամասները՝ տեսանյութում:

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ