Գլխավոր էջ Գլխավոր Հայտնաբերվել են կորոնավիրուսին առավել դիմացկուն հակամարմիններ

Հայտնաբերվել են կորոնավիրուսին առավել դիմացկուն հակամարմիններ

612
0

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են նոր կորոնավիրուսին պատկանող հակամարմինների մի շարք, որոնք կարող են կանխել վարակվելու վտանգը: Համապատասխան հայտարարությունը տեղադրված է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Իրվինգ բժշկական կենտրոնի կայքում (CUIMC):

Բացի այդ, նրանք կարող են էապես բարելավել COVID-19-ով վարակվածի վիճակը վաղ փուլերում:

Այս հակամարմինները մշակվել են այն հիվանդների իմունային համակարգի կողմից, ովքեր երկար ժամանակ հիվանդացել էին կորոնավիրուսի ծանր ձևով: Հակամարմինների արդյունավետությունը հաստատվել է կենդանիների վրա արված թեստերով, որոնք շարունակվում են մինչ օրս:

Գիտնականները նշում են, որ դեղագործական ընկերությունները կարող են հակամարմինների զանգվածային արտադրություն սկսել դեղամիջոցների տեսքով:

Նրանք նաև բացատրել են, որ հակամարմինների վրա հիմնված դեղամիջոց պատրաստելու գործընթացն ավելի արագ է, քան պատվաստանյութ պատրաստելը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ