Գլխավոր էջ Գլխավոր Գեղարքունիքի մարզի ԲԿ-ներում խնամի-ծանոթ-բարեկամ շղթան գործու՞մ է

Գեղարքունիքի մարզի ԲԿ-ներում խնամի-ծանոթ-բարեկամ շղթան գործու՞մ է

874
0

Դեռ մեկ ամիս առաջ ակտիվորեն քննարկվում էր այն, որ Գեղարքունիքի մարզպետարանում նորմալ ընտանեկան վիճակներ են, իսկ իշխանությունները, ովքեր, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, շեփորահարում են, թե այս իշխանությունները կոռումպացված չեն, կամ աշխատանքի անցնելիս այլևս չի գործում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը՝ խնամքով թաքցնում են իրողությունը։ Հիշեցնենք, որ մարզի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Վարդանյանի՝ այդ պաշտոնում նշանակվելու օրվանից ի վեր, վերջինիս ամուսինը՝ Լյովա Գասպարյանը, սկսել է աշխատել, 3 հաստիքով, ու դա՝ այն դեպքում, երբ վարչության պետը բոլոր համատեղող աշխատակիցներին հորդորում էր աշխատանքից ազատման դիմումներ գրել: Մարզում խոսում էին, որ որոշ բժիշկների աշխատանքի համատեղության հարցերով զբաղվում են անգամ քննչական մարմինները: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, այսօր, հունիսի 24-ին Սևանա լճում կազմակերպված ասուլիսի ժամանակ անդրադարձել է սույն թեմային, նշելով, որ Լուսինե Վարդանյանի՝ վարչության պետ նշանակվելուց հետո, ընդհակառակը , ամուսնու հաստիկքները կրճատվել են, նա հորդորեց ամենայն ուշադրությամբ ուսումնասիրել եղելությունը։

«Այս պահին նա 1․5 դրույք է զբաղեցնում, ինչը օրենքի շրջանակում է։ Եթե նշում եք, որ նա աշխատում եմ մի քանի հաստատությունում, լավ կլիներ հաշվի առնեիք նաև դրույքաչափը»,-նշեց Սանոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ