Գլխավոր էջ Նորություններ Խորհուրդներ, որոնք կօգնեն խթանել թոքերի մաքրման գործընթացը ծխախոտից հրաժարվելուց հետո

Խորհուրդներ, որոնք կօգնեն խթանել թոքերի մաքրման գործընթացը ծխախոտից հրաժարվելուց հետո

1164
0

Ծխախոտի գործածությունը խիստ բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա և բարձրացնում է մի շարք վտանգավոր հիվանդությունների զարգացման հավանականությունը, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են օր առաջ հրաժարվել այս վտանգավոր սովորությունից:

Ծխելը թողնելը կօգնի աստիճանաբար մաքրել թոքերն ու օրգանիզմը ծխախոտի հետևանքով կուտակված վնասակար տարրերից ու պաշտպանվել վտանգավոր հետևանքներից: Միևնույն ժամանակ կան նաև մի շարք արդյունավետ միջոցներ, որոնք ձեռնարկելը կօգնի արագացնել թոքերի մաքրման գործընթացը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

Օգտագործել լոռամիրգ

Այս հատապտղի գործածությունը նպաստում է թոքերում գտնվող և ծխախոտի ծխով խցանված թարթիչների ակտիվ մաքրմանը, իսկ սա շատ կարևոր է, քանի որ հենց այս թարթիչներն են պաշտպանում օրգանիզմն օդում առկա քաղցկեղածին տարրերից: Թարթիչները մաքրելու և դրանց ակտիվ աշխատանքը վերականգնելու համար հարկավոր է օրական մի բուռ լոռամիրգ ուտել:

Կոճապղպեղով թեյ խմել

Ծխող մարդկանց թոքերը նիկոտինի երկարատև ազդեցության հետևանքով ավելի խոցելի են դառնում բորբոքային գործընթացների նկատմամբ, իսկ կոճապղպեղն օժտված է հակաբորբոքային ազդեցությամբ, ինչի շնորհիվ օգնում է պաշտպանել թոքերը նման խնդիրներից:

Հետևել առողջ սննդակարգին

Ծխելը թողնելուց հետո մարդը պետք է վերանայի իր սննդակարգը, դարձնի այն ավելի բազմազան և ներառի հնարավորինս շատ թարմ մթերք, բանջարեղեն ու մրգեր: Օգտակար միկրոտարրերով հարուստ մթերքը ոչ միայն կօգնի ամրապնդել օրգանիզմն ու իմունային համակարգը, այլև կնպաստի վնասակար տարրերի դուրսբերմանը:

Հաճախ զբոսնել մաքուր օդին

Երկարատև զբոսանքները թոքերի մաքրման ու վերականգնման լավագույն միջոցն են, ուստի հարկ է հիշել հաճախ մաքուր օդին զբոսնելու անհրաժեշտության մասին:

Խուսափել պասիվ ծխելուց

Ծխախոտից հրաժարված պասիվ ծխողները հաճախ են կորցնում կամքի ուժը և կրկին սկսում են ծխել: Բացի այդ, ծխախոտի ծուխն ախտահարում է դեռ թուլացած թոքերը քաղցկեղածին նյութերի նոր չափաբաժնով, ինչը կարող է շատ վնասակար լինել:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ