Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՄՆ-ն 2 միլիարդ դոլարի կորոնավիրուսի պատվաստանյութ է պատվիրել

ԱՄՆ-ն 2 միլիարդ դոլարի կորոնավիրուսի պատվաստանյութ է պատվիրել

523
0
Magen David Adom medical team members, wearing protective gear, is handling a Coronavirus test from patients in Jerusalem, on April 17, 2020. Photo by Olivier Fitoussi/Flash90 *** Local Caption *** פקק שער יפו חיילים משטרה קורונה הסגר חלקי

«Pfizer» դեղագործական ընկերությունը կստանա մոտ 2 միլիարդ դոլար՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրելու համար: Այս մասին գրում է Fox News-ը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության հայտարարությանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ընկերությանը կվճարի 1,95 միլիարդ դոլար՝ BNT162 պատվաստման ծրագրից 100 միլիոն չափաբաժին պատրաստելու և բաշխելու համար, եթե այն հաստատվի ԱՄՆ սննդամթերքի և դեղամիջոցների վարչության կողմից։

Համաձայնագիրը նաև թույլ է տալիս ԱՄՆ կառավարությանը գնել պատվաստանյութի լրացուցիչ 500 միլիոն չափաբաժին, ասվում է նախարարության հայտարարության մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ