Գլխավոր էջ Նորություններ «Կարմիր խաչը» շարունակում է աջակցել Արցախում COVID-19-ի առաջնագծում գտնվող կառույցներին

«Կարմիր խաչը» շարունակում է աջակցել Արցախում COVID-19-ի առաջնագծում գտնվող կառույցներին

512
0

Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը շարունակում է աջակցել այն կառույցներին, որոնք գտնվում են COVID-19-ի դեմ պայքարի առաջնագծում:

Համավարակի կանխարգելման և վերահսկման նպատակով, հուլիսի 8-22 ընկած ժամանակահատվածում, ԿԽՄԿ-ն 13 բուժհաստատության, այդ թվում՝ հիվանդանոցներին, Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնին, շտապօգնության ծառայությանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն է տրամադրել ախտահանիչ և մաքրող նյութեր, պաշտպանիչ հանդերձանք։

Համավարակի բռնկումից ի վեր ԿԽՄԿ-ն պարբերական կապի մեջ է եղել նշված բոլոր կառույցների հետ՝ վերջիններիս կարիքները գույքագրելու և ըստ իրավիճակի բարդության արձագանքելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ