Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ինչպե՞ս է Ռուսաստանի վարչապետը բուժվել կորոնավիրուսից

Ինչպե՞ս է Ռուսաստանի վարչապետը բուժվել կորոնավիրուսից

516
0

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ով վարակվել էր կորոնավիրուսով, պատմել է, որ իր ապաքինման գործընթացը հեշտ չի եղել, հիվանդությունն ուղեկցվել է բարձր ջերմությամբ, սակայն բժիշկներն օգնել են իրեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ինչ վերաբերում է ապաքինման արագությանը, ապա ես ձեզ կասեմ, որ սա հասարակ պատմություն չէ: Այո, ցավոք, բարձր ջերմություն կար, բայց ինչ վերաբերում է «արագ բուժեց»-ին, դա այդքան էլ այդպես չէ, բավականին բարդ գործընթաց էր: Հենց որ սկսեցի ավելի լավ զգալ, ես, իհարկե, անմիջապես վերադարձա աշխատանքային միջավայր»,- «Ռուսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Միշուստինը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարողացավ այդքան արագ բուժվել:

Նա հավելել է, որ «վիրուսը պաշտոններ չի ընտրում» եւ շատ վտանգավոր է, եւ դեռ պարզ չէ, թե ինչպես է տեղի ունենում վարակումը: «Ես չգիտեմ, թե ինչպես եմ վարակվել կորոնավիրուսով, սա լրիվ անկեղծորեն եմ ասում»,- հավելել է վարչապետը:

Նա ընդգծել է, որ իր ապաքինման մեջ հսկայական դեր են խաղացել բժիշկները: «Եվ ես ուզում եմ, առիթն օգտագործելով, իհարկե, շնորհակալություն հայտնել բժիշկներին այն աշխատանքի համար, որ նրանք կատարում են: Դա շատ բարդ աշխատանք է, դա պացիենտների հետ մշտական փոխազդեցություն է, ինչպես նաեւ՝ հոգեբանական փոխազդեցություն: Եվ, աստված տա, որ աշխարհում բժիշկներն աշխատեն այնպես, ինչպես աշխատում են մեր ռուս բժիշկները»,- ասել է կառավարության ղեկավարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ