Գլխավոր էջ Գլխավոր Բելառուսը խուսափեց համավարակի պատճառով գործազրկության աճից

Բելառուսը խուսափեց համավարակի պատճառով գործազրկության աճից

427
0

Բելառուսը կորոնավիրուսային համավարակի պայմաններում կարողացավ հաղթահարել աշխատանքի շուկայում բացասական երեւույթները եւ թույլ չտալ գործազրկության աճ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հուլիսի 23-ին երկրի տնտեսական բլոկի ղեկավարության հետ կայացած խորհրդակցությունում:

«Ամբողջությամբ վերցված ողբերգականություն չկա: Մեզ հաջողվեց թույլ չտալ աղետ՝ սահում գործազրկության խորխորատը, ինչպես դա տեղի ունեցավ նույնիսկ մեր հարեւանների մոտ: Հենց աղետ, որովհետեւ նույնիսկ աշխարհի ամենաուժեղ պետություններին չբավարարեց հաստատունության կուտակված պաշարը՝ հասարակության մեջ անդորրը պահպանելու համար»,- նշել Է Լուկաշենկոն, որի խոսքը մեջբերում Է նրա մամուլի ծառայությունը:

Դրա հետ մեկեղ, Բելառուսի նախագահի խսքով՝ տնտեսությունում զբաղվածությունը պետք Է ապահվվի ձեռնարկությունների կայուն եւ արդյունավետ աշխատանքով, այլ ոչ թե այն բանով, որ դրանք երբեմն արհեստականորեն պահում են մարդկանց: Լուկաշենկոն հայտարարել Է, որ աշխատավարձերի ոլորտում ձեռք Է բերվել այն նվազագույնը, որը խոստացվել Էր կառավարության կողմից: «Սակայն, իմ տվյալներով, բնակչության զգալի մասի եկամուտն առայժմ տակավին ցածր Է այդ մակարդակից, եւ ոչ բոլոր մարդկանցից ենք մենք իրենց աշխատանքի դրական գնահատում ստանում»,- պարզաբանել Է Բելառուսի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ