Գլխավոր էջ Նորություններ Հայաստանի տարբեր քաղաքներում ՄԻԱՎ-ի, հեպատիտների եւ սիֆիլիսի վերաբերյալ անվճար հետազոտություններ են անցկացնելու

Հայաստանի տարբեր քաղաքներում ՄԻԱՎ-ի, հեպատիտների եւ սիֆիլիսի վերաբերյալ անվճար հետազոտություններ են անցկացնելու

1492
0

2013 թվականից «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նախորդող շաբաթը հայտարարվում է ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ:

Միանալով նախաձեռնությանը և կարևորելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը՝ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ նոյեմբերի 22-ից 30-ը ընկած ժամանակահատվածում և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ դեկտեմբերի 1-ին Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում իրականացնում է հանրային միջոցառումներ, որոնց շրջանակում ցանկացողներին կտրվի ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն անցնելու հնարավորություն:

ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ (միջինը 8-10 տարի) կարող է առողջության հետ կապված որևէ խնդիր չունենալ և չիմանալ իր վարակված լինելու մասին: Արտաքինից ևս հնարավոր չէ կռահել մարդու վարակված լինելու մասին: Ուստի՝անցե՛ք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անկախ ձեզ մոտ առողջական վիճակի հետ կապված գանգատների առկայությունից:

Հետազոտությունն ուղեկցվում է նախա- և հետթեստային խորհրդատվությամբ, իրականացվում է մատից վերցված արյան նմուշով, և պատասխանը տրվում է 15-20 րոպեի ընթացքում: Հետազոտության արդյունքը կախված չէ սննդի ընդունումից: Հետազոտության գաղտնիությունը երաշխավորվում է:

Խորհրդատվությունը և հետազոտությունը կիրականացնեն ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական կլինիկաներում:

Միջոցառումների ժամանակացույցը՝ ստորև.

 

N Անցկացման ամսաթիվը Անցկացման ժամը Անցկացման վայրը
1.      22.11.2019թ. ժ.13:00-19:00 ք.Երևան, Հյուսիսային պողոտայի 5-րդ շենքին հարող տարածք
2.      24.11.2019թ. ժ.13:00-19:00 ք.Երևան, Գ.Նժդեհի հրապարակ
3.      24.11.2019թ. ժ.12:00-17:00 ք.Արտաշատ, մարզպետարանի հարակից տարածք
4.      24.11.2019թ. ժ.12:00-17:00 ք.Գավառ, պոլիկլինիկայի հարակից տարածք
5.      26.11.2019թ. ժ.12:00-17:00 ք.Մասիս, քաղաքապետարանի հարակից տարածք
6.      29.11.2019թ. ժ.12:00-17:00 ք.Աբովյան, պոլիկլինիկայի հարակից տարածք
7.      30.11.2019թ. ժ.12:00-17:00 ք.Գյումրի, «LOFT Գյումրիի» հարակից տարածք
8.      01.12.2019թ. ժ.13:00-19:00 ք.Երևան, Հյուսիսային պողոտայի 5-րդ շենքին հարող տարածք
9.      01.12.2019թ. ժ.12:00-17:00 ք.Գյումրի, Վարդանանց հրապարակ

 

10.    01.12.2019թ. ժ.12:00-17:00 ք.Վանաձոր, քաղաքապետարանի հարակից տարածք

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ