Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսով վարակված մարմնավաճառուհին հրաժարվել է ոստիկաններին ասել իր հաճոխորդների ով լինելը

Կորոնավիրուսով վարակված մարմնավաճառուհին հրաժարվել է ոստիկաններին ասել իր հաճոխորդների ով լինելը

751
0

Իտալական Վիչենցիայում կորոնավիրուսով վարակված նիգերիացի մարմնավաճառուհին հրաժարվել է բժիշկներին ասել, թե ովքեր են եղել իր հաճախորդները։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալություրնը։ Ըստ հաղորդման, Վիչենցիայի առողջապահական մարմինների աշխատակիցները օգնություն են խնդրել իրավապահներից։

Հիվանդանոց մարմնավաճառուհուն բերել է նրա կոմպանյոնը, ով ամենայն հավանականությամբ հանդիսանում է նրա կավատը։ Վերջինս անհետացել է, նիգերիացի կնոջը հիվանդանոց ուղեկցելուց հետո։ Հայտնի է, որ նա ունի արեւելաեվրոպական ծագում։ Անձնական տվյալները, որոնք նա թողել է հիվանդանոցում, պարզվում է, որ կեղծ են եղել։ Աղջկան տեղավորել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, ունենալով մտավախություն, որ նա չի պահպանի տնային մեկուսացման կանոնները։ Բժիշկներին չի հաջողվել ճշտել մարմնավաճառուհու շփման շրջանակը, քանի որ աղջիկը հրաժարվում է տեղեկություններ փոխանցել այդ առնչությամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ