Գլխավոր էջ Գլխավոր Որքանո՞վ է կորոնավիրուսը սեզոնային

Որքանո՞վ է կորոնավիրուսը սեզոնային

427
0

Ռուսաստանի Սկոլկովսկու գիտության եւ տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Գեորգի Բազիկինը հայտարարել է, որ նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածումը շատ ավելի կախված է մարդկանց կուտակումներից, քան եղանակի սեզոնային փոփոխություններից։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Գիտնականն ընդգծել է, որ կորոնավիրուսի սեզոնայնության մասին խոսելը վաղ է, քանի որ այն դեռ միայն մեկ սեզոն է, որ հայտնի է դարձել մարդկությանը։ Բազիկինը նկատել է, որ չնայած ամառվա շոգ եղանակին, կորոնավիրուսի տարածումը Միացյալ Նահանգներում գրեթե ամենօրյա հակառեկորդներ է գրանցում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ