Գլխավոր էջ Գլխավոր Նոր օրինագծում խաչվում են ծխողների և չծխողների իրավունքները

Նոր օրինագծում խաչվում են ծխողների և չծխողների իրավունքները

2037
0

Արդյո՞ք հնարավոր է ունենալ «Անծուխ Հայաստան»։ Արգելքը որքանո՞վ կնպաստի ծխելը թողնելուն, ի՞նչ այլընտրանքային միջոցներ  կան։ Որքանո՞վ են օգտակար և վնասակար։ Այս և այլ հարցերի շուրջ  զրուցել ենք <Նաիրի> բժշկական կետրոնի քիմիոթերապիայի բաժանմունքի վարիչ, ուռուցքաբան Լևոն Բադալյանի հետ։

«Ծխելու դեմ պայքարի», արդեն իսկ գործարկված ծրագիրը, տվե՞լ է իր արդյունքները։

  • Ես հիմնականում շփվում եմ հիվանդների հետ, որոնց մոտ արդեն իսկ ծխելու հետևանքով առաջացել է քաղցկեղ։ Հավելեմ, որ ծխախոտում առկա նյութերը քաղցկեղածին են։ Եթե միայն իմ օրինակով նայենք, ապա հիվանդներիս հետ նույն աշխատանքը շարունակում եմ տանել։ Փորձում եմ հանդես գալ որպես հոգեբան՝ արգելեմ և հորդորեմ իսպառ թողնել ծխելը։ Հիվանդներիս ստատիստիկային նայելով չեմ կարող ասել, որ ծխելը թողել են կամ հոլովակները ու պոստերները ինչ- որ բան փոխել են։ Կարծում են ստատիստիկ տվյալներ ունենալու համար անհարժեշտ է, որ հասարակական կազմակերպությունները հարցումեր իրականացնեն և պարզեն։

Երբ, արդեն իսկ քաղցկեղով հիվանդ մարդուն, արգելում կամ հորդում եք ծխելը թողնել՝ հանուն արդեն վտանգված կյանքի, հրաժարվու՞մ են։

  • Իհարկե հորդորում և պահանջում ենք չծխել։ Ներկայացնում ենք, որ բուժումը արդյունավետ չի լինի, սակայն մահվան շեմին կանգնած լինելուն զուգահեռ էլ երկար տարիներ ծխող, նաև վնասակար ազդեցությունը գիտակցող մարդիկ շարունակում են ծխել։ Հիվանդների կեսը թողնում է ծխելը, իսկ մյուսները միչև կյանքի վերջ այդպես էլ շարունակում են ծխել։ Կարծում եմ սա հոգեբանական խնդիր է, շատերի մոտ նույնիսկ չի ստացվում, թեև ցանկություն կա։

Խոսեցինք հոգեբանական ազդեցությունից։ Փակ և կիսափակ տարածքներում ծխելն արգելելուն զուգահեռ ծխելու տենդենցը, նաև նարգիլեների օգտագործումը տեղափոխվելու է փողոց։ Դա արդյո՞ք հոգեբանական ազդակ չի դառա դեռահասների և չծողների համար։

  • Իհարկե կդառնա։ Եթե մի բան աչքիդ առաջ այն գայթակղում է։ Նույնիսկ ես, երբ թափանցիկ պատուհաններից այն կողմ տեսնում եմ, գեղեցիկ նարգիլեներ, այն ինձ գրավում է։ Մարդն ունի գայթակղվելու հակում։ Ես վստահ եմ, որ դա պրոպագանդա կլինի։ Դեմ եմ, որ փակ տարածքներից տեղափոխվի փողոց։

Ինչպե՞ս կարելի օրենսդրական նախաձեռնությամբ նվազեցնել ծխողների թիվը։ Տուգաքը կարո՞ղ է նպաստել։

  • Իրապես մարդը կարող է տուգնաքից խուսափելու համար չծխել այդ փակ տարածքներում, սակայն, վստահ չեմ, որ մարդուն կստիպի հրաժարվել ծխելուց, ստատիստիկ տվյալներ չունեմ։ Կարծում եմ կարող են լինել ժամանցի վայրեր ծխողների և չծխողների համար, ով ցանկանում է ծխել թող գնա նման վայրեր։

Ծխելու դեմ պայքարի ցուցանակները, հոլովակները  կարո՞ղ են կրճատել ծխողների թիվը։

  • Դրանք կարող են հոգեբանորեն արզդել մարդու վրա։ Քաղաքաում մի քանի տեղ տեսել եմ նման ցուցանակներ, սակայն ասեմ, որ ես չեմ զգում մի մթնոլորտ, որ մեր քաղաքը գնում է դրան, առավել ակտիվ տարածվում է ֆեյբուքյան «Անծուխ Հայաստան» պիտակը։ Արդեն իսկ կիրառված մեթոդները կարծում եմ թույլ են։ Ես տեսնում եմ, որ նույնիսկ սիգարետի տուփերի վրա փակցված, վախեցնող նկարները չեն օգնում։ Եթե մարդը մոլի ծխող է նրան նման մեթոդներով չես վախեցնի;

Ինչպե՞ս օգնել մոլի ծխողներին թոնել ծխելը։

  • Կարծում եմ պայքարը պետք է այլ ուղղությամբ տանել։ Ոչ թե մտածել ի՞նչ անել, որպիսի թողնեն ծխելը, այլ՝ ինչ անեն, որ դեռահասները և ինչու չէ հասուն մարդիկ չսկսեն ծխել։ Խորհուրդ տվենց տենդեցը, ինչպես նաև պայքարին տրամրված դրամական միջոցները տեղափոխել դպրոց, բուհ։ Ծխողներին էլ խորհուրդ է տալիս 50 տարեկանից հետո, տարին մեկ անգամ անցնել թոքի ԿՏ հետազոտություն։

 Կարո՞ղ են այլընտրանք լինել Էլետրոնային սիգարետները։

  • Ծխելու փոխարինիչ միջոցները կարող են այլընտրանք լինել արդեն ծխողների համար։ Դա ծխելը թողնելու ճանապահ կարող է լինել։ Էլեկտրոնային սիգարետը միջոց է, որը ավելի քիչ վնաս է հասցնում օրգանիզմին։ Եվ ընդուման չափը նվազեցնելով կարող ենք հասնել օգտագարծման իսպառ բացակայության։ Ծխողներին պետք է տեղյակ պահել, որ կա այլընտրանք։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ