Գլխավոր էջ Նորություններ ԱՄՀ-ում հայտարարել են, որ դոլարի գերակշռությունը կարող է խորացնել COVID-19-ի տնտեսական հետևանքները

ԱՄՀ-ում հայտարարել են, որ դոլարի գերակշռությունը կարող է խորացնել COVID-19-ի տնտեսական հետևանքները

536
0

Համաշխարհային առեւտրում եւ ֆինանսների ոլորտում ԱՄՆ դոլարի գերակշռությունը կարող է խորացնել COVID-19-ի ճգնաժամի ազդեցությունը, նախազգուշացնում է Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF), գրում է «Ինտերֆաքս»-ը:

«Դոլարի ամրապնդումը կարճաժամկետ հեռանկարում կարող է ուժեղացնել համաշխարհային առեւտրի եւ տնտեսական ակտիվության անկումը»,- ասվում է ԱՄՀ-ի ուսումնասիրության մեջ:

Դոլարի նկատմամբ emerging markets արժույթների անկումը համավարակի պայմաններում նպաստել է զարգացող երկրների արտահանման մրցունակության բարձրացման հույսերին, գրում է Financial Times-ը:

Սակայն, ըստ ԱՄՀ տնտեսագետների, զարգացող երկրները դժվար թե կարողանան օգտվել իրենց ազգային արժույթների թուլացումից դոլարի նկատմամբ՝ տնտեսությունը խթանելու համար, քանի որ կարճաժամկետ հեռանկարում դրանց փոխարժեքի դինամիկան քիչ ազդեցություն ունի արտահանման վրա, որի գները սահմանվում են դոլարով:

Միաժամանակ, դոլարի ուժեղացումը հանգեցնում է ներմուծման գների բարձրացմանը եւ ներմուծվող ապրանքների եւ ծառայությունների պահանջարկի նվազմանը:

Բացի այդ, զբոսաշրջային արդյունաբերության վերականգնումը, որը սովորաբար կտրուկ արձագանքում է ազգային արժույթների տատանումներին, սահմանափակ է կարանտինային միջոցառումների հետեւանքով:

ԱՄՀ-ում նշել են, որ դոլարային հաշվարկների ամենամեծ բաժինը նկատվում է Լատինական Ամերիկայի եւ Ասիայի արտաքին առեւտրում:

Մարտին համաշխարհային ֆոնդային բորսաներում փլուզման պայմաններում դոլարի նկատմամբ պահանջարկը բարձրացավ, ինչի արդյունքում ԱՄՆ Դաշնային պահուստը փոխանակման գծեր թողարկեց արտաքին կենտրոնական բանկերի հետ: Մայիսին դոլարի փոխարժեքը սկսեց անկում ապրել, եւ նվազեց օտարերկրյա կենտրոնական բանկերի պահանջարկը դոլարային փոխառությունների նկատմամբ:

Սակայն զարգացող երկրների արժույթների փոխարժեքը դոլարի նկատմամբ դեռեւս ցածր է նախաճգնաժամային մակարդակից: Ինչպես նշում է FT-ն, տարեսկզբից բրազիլական ռեալի գինն ընկել է մոտ մեկ երրորդով, իսկ մեքսիկական պեսոն դոլարի նկատմամբ արժեզրկվել է 20%-ով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ