Գլխավոր էջ Նորություններ Արտակարգ դրության երկարաձգումը և Պարետի որոշումները վաղուց արդեն հակաիրավական են. փաստաբան

Արտակարգ դրության երկարաձգումը և Պարետի որոշումները վաղուց արդեն հակաիրավական են. փաստաբան

464
0

Արտակարգ դրության երկարաձգումը և Պարետի որոշումները վաղուց արդեն հակաիրավական են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:

«Արտակարգ դրության երկարաձգումը և Պարետի որոշումները վաղուց արդեն հակաիրավական են: Յուրաքանչյուր ոք ունի ազատ խոսքի և կարծիք ունենալու և ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ դրանք տարածելու իրավունք: Արտակարգ դրության և պարետի որոշումների առկայությամբ փաստացի վիժեցվում է այդ իրավունքների բովանդակությունը: Արտակարգ դրությունը չունի բժշկական նշանակություն, այն բացառապես քաղաքական բովանդակությամբ իրավական ռեժիմ է, որի գլխադասային առաքելությունը հավաքների ճնշումն է: Գործող իշխանական խմբավորումը և վերջինիս պարագլուխը դասեր չեն քաղել պատմությունից, ազատ խոսքի անժամկետ խեղումը հանգեցնելու է քաղաքացիական բախումների»,- գրել է նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ