Գլխավոր էջ Գլխավոր ԱՀԿ-ն ներկայացրել է վերջին օրվա տվյալները

ԱՀԿ-ն ներկայացրել է վերջին օրվա տվյալները

323
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 166 հազար նոր դեպք: Մահվան դեպքերի թիվն էլ գերազանցել է 4,4 հազարը: Այս մասին հայտնում է TASS լրատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ արձանագրված դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում Հյուսիսային և Հարավային Ամերիկաներին։ Վարակի տարածումից մինչ օրս աշխարհում գրանցված դեպքերի և մահվան թվով առաջին հորիզոնականում շարունակում է մնալ ԱՄՆ-ը: Այստեղ գրանցվել է վարակի շուրջ 3 միլիոն 600 հազար դեպք: Մահացել է ավելի քան 142 հազար մարդ: Երկրորդ հորիզոնականում Բրազիլիան է: Այստեղ ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 2 միլիոն 46 հազար դեպք, որից ավելի քան 79 հազարը՝ մահվան ելքով: Վարակվածների թվով երրորդը Հնդկաստանն է (ավելի քան 1 միլիոն հաստատված դեպք, ավելի քան 27 հազար մահ): Տասնյակում են նաև Ռուսաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Պերուն, Մեքսիկան, Չիլին, Իսպանիան ևՄիացյալ Թագավորությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ