Գլխավոր էջ Գլխավոր «Մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»․ Արծրուն Հովհաննիսյան

«Մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»․ Արծրուն Հովհաննիսյան

702
0

Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում վիրավորում ստացած զինծառայողների վիճակը շարունակում է մնալ նույնը:

Այս մասին հուլիսի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մեր վիրավորների վիճակը շարունակում է մնալ նույնը, անփոփոխ է: Մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,- ասաց Հովհաննիսյանը:

Հուլիսի 17-ին Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ վիրավորվելու 36 դեպք ընդհանրապես է եղել, որոնցից մեծ մասի համար բժշկական միջամտության անհրաժեշտ չի եղել: Զինվորներն արագ վերադարձել են շարք: 20 զինծառայողի բժշկական օգնություն է ցույց տրվել, որից  10-ը շարունակում են բուժվել: 10-ից 5-ի վիճակը բարդ է, մեկինը՝ ծայրահեղ ծանր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ