Գլխավոր էջ Նորություններ էքսպոյի շրջանակներում ներկայացվել են Հայաստանի առողջապահության ոլորտի վերջին ձեռքբերումները

էքսպոյի շրջանակներում ներկայացվել են Հայաստանի առողջապահության ոլորտի վերջին ձեռքբերումները

1399
0

Հնդկաստանում կայացել է բժշկական տուրիզմի զարգացմանն ուղղված «Հնդկաստանի առողջապահության առավելությունները-2019» ամենամյա միջոցառումը։

Այս տարի բժշկական էքսպոյի շրջանակներում մեր երկիրը ներկայացրել են ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով փոխտնօրեն, թորակալ վիրաբույժ, Առողջապահության ազգային ինստիտուտի ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնի դասախոս Արտակ Մանուկյանը, բժշկական և ապահովագրական աջակցություն իրականացնող «Գարանտ ասիստանս» ընկերության տնօրեն Նարինե Գրիգորյանը և մանկաբարձ-գինեկոլոգ Նինա Խլղաթյանը։

Նմանատիպ միջոցառումները լավագույն հարթակ են աշխարհի տարբեր անկյուններում ապրող գործընկերների հետ շփվելու, փորձը փոխանակելու ու նաև սեփական ձեռքբերումները ներկայացնելու առումով։

Մանրամասն՝ moh.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ